Համո Սահյան «Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչ թուլության մասին է խոսւոմ Հ. Սահյանը:

Հ. Սահյանը գրում է իր, որ սերը իր համար թույլություն է:

  • Փորձեք բացատրել թուլություն բառը, այն լա՞վ թե վատ վիճակ է: պատասխանը հիմնավորեք:

Թույլությունը ունի երկու իմաստ՝ ուղիղ և փոխաբերակակ, բայց երկու իմաստով էլ վատ, որովհետև դու կախվածություն ես ունենում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից:

  • Երբևէ փորձե՞լ եք չարության դեմ բարություն անել: Պատմեք այդ մասին:

Մեր դասարանի Մաքսիմը առաջին դասարանում ուժեղ խփել էր և արյուն էր եկել, բայց ես նրան ներեցի և շարունակեցի ընկերություն անել:

  • Ինչպե՞ս կարելի է մարդուն անգիր անել:

Մարդուն այնքան լավ գիտե, որ անգիր է արել:

  • Ինչպե՞ս եք այս տողերը հասկանում՝

Քեզ դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…

Այդ տողերը նշանակում են, որ մարդուն շատ լավ  է ճանաչում:

  • Բացատրեք այս տողերը՝ Ինձ քեզնից խլել, չեմ կարողանում…

Այդ տողերը նշանակում է, որ նա շատ ուժեղ կապված է այդ մարդուց և առանց նրա չի կարողանում ապրել:

Համո Սահյան «Կա մի թուլություն»: 2 комментария

Оставьте комментарий