Արևմտահայ գրականության ընթերցումներ | նախագիծ

Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել:

Ռուբեն Զարդարյան «ՏԷ՜Ր, ԼՍԷ՛ ՄԵԶԻ»

Պատմվածը ցեղասպանությունից փրկված հայ մանուկների մասին է, որոնք գերմանական  որբանոցից աղոթում էին և օգնության կանչում: Երեխաները վախենում էին, բայց կարծես այդ գիշեր հենց մահն էր տերը, որի ձեռքերը մինչև արմունկներ թաթախված էին արյան մեջ: Գիշերները անցնում էին, բայց երեխաներին ոչ ոք չէր լսում:  Այնուամենայնիվ ամեն գիշեր որբերը դողդոջուն շրթունքներով անծանոթ մի զորություն էին փնտրում և Աստծուն խնդրում, որ օգնի:

Հեղինակը խնդրում է, որ լսեն նրանց ձայները, քանի որ վրեժի զավակներ են և մոտավոր վաղը նրանք պետք է պատասխանատվություն ու հաշիվ պահանջեն նրանցից, ովքեր տանջամահ են արել նրանց ծնողներին: Եվ այդ վաղը հեռու չէ, և այսօրվա որբերը թշնամու արյունը խմելիս կհարբեն ու կպարեն տաճարների դռան առջև, կպարեն գյուղերի ու քաղաքների տոնական հրապարակներում:

Վերլուծիր կամ ձայնագրիր հավանածդ բանաստեղծությունը:

Ռուբեն Սևակ «Սիրոյ շողքերը»

Երգը յուշքին
Սըրտիս խորէն
Կուլայ ուժգին
Վհատօրէն։

Ու տրտմագին
Սէրըս նո՜րէն
Կը ծնի ցաւին
Խարոյկներէն։

Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրայ Սիրոյս,

Որպէսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին

Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել:

Սիամանթո «Մահուան տեսիլ»

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ,
Հայրենի քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՜ւրս,
Եւ բարբարոսները աւարով եւ արիւնով կը դառնան,
Մեռելներուն եւ ոգեվարներուն վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ կ’անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով եւ գինովի քրքիջներով…։
Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խղդէ
Ու պառաւներու անձայն ու ցաւակոծ կարաւաններ,
Շտապով կը փախչին լայն ճամբաներէն…։
Գիշերին մէջէն արիւններուն հոտը կը բարձրանայ
Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով,
Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած
Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն…
Փողոցներու մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ,
Եւ ամփոխներ անպատմելի սրածումներէ դարձող…
Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ,
Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն…
Ու մարմարներու ծանրութիւնով իջնող ձիւնին տակ,
Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի…։
Օ՜, մտիկ ըրէք սա՛ սայլերուն ճռնչիւնը ահաւոր,
Իրենց վրայ դիզուած դիակներու ծանրութեան տակ,
Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ,
Որ կածանէ մը, դէպի համայնափոսերը կ’երկարին…
Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,
Հովին հարուածներուն հետ որ ծառերը կը ջարդէ…
Օ՜, մի մօտենաք, մի մօտենաք,
Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն ու ծովուն,
Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,
Ու ցաւէն գալարուող աղիքներուն վրայ,
Գանկեր ու սրունքներ ինծի կ’երեւան…
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք,
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք,
Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն,
Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցէք ու աչքերնիդ ալ…
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…։

Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։

 Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:

Աշուղը դարձավ քար արձան իր անկոտրուն բնավորության համար, իսկ աշուղը աստղերի ընկեր դարձավ, քանի որ չստացավ ին ուզածը և այդպես կկարողանար իրականացնել այն:

Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։

Մի կողմից պատմվածքը մի կողմից ժլատության մասին է: Ըստ հեղինակի, եթե դու ինչ-որ մի բան ունես և կարող ես օգնել, ապա արա դա։ Մյուս կողմից՝  ձկնորսն էլ պետք է իր ընտանիքը պահեր: Այդ պարագայում ինչպե՞ս կարող է բոլորին անվճար աստղեր բաժանել։ Անգամ եթե մեկին  անվճար աստղ տար, ապա բոլորը նույնպես կուզեին անվճար ստանալ։ 

Оставьте комментарий