Մթնոլորտային ճնշում: Մթնոլորտային ճնշման չափումը: Տորիչելիի փորձ: Ծանրաչափ: Անհեղուկ ծանրաչափ: (առցանց ուսուցում 18.05 — 22.05)

  1. Ինչպես կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:

Մեր շրջապատում կան մարմիններ, որոնք մենք չենք տեսնում և դրանց գոյության մասին դատում ենք մեր ամենօրյա փորձից: Օրինակ՝ եթե արագ ընթացող գնացքից հանենք մեր գլուխը, ապա կզգանք գնացքի շարժմանը հակառակ ուղղված ազդեցություն, որը հրում է գլուխը: Դա օդի ազդեցությունն է: 

  1. Ինչ է մթնոլորտը:

Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում է մթնոլորտ։

Читать далее

Հեղուկների և գազերի ճնշումը (առցանց ուսուցում 11.05-15.05)

  1. Ինչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև

Երկուսն էլ սեղմելիս առաջանում են ուժեր:

  1. Իսկ ինչով են դրանք տարբերվում:

Սխմված զսպանակն ազդում է միայն մխոցի ու անոթի հատակի վրա, իսկ սեղմված հեուկը ինչպես մխոցի, այնպես էլ հատակի և պատերի վրա: Читать далее

Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը (առցանց ուսուցում 27.04-01.05)

 

Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում: Գրեք բանաձևը:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

P=F/S

Որտեղ՝

  • p — ճնշում
  • Sմակերևույթի մակերես
  •  Fճնշման ուժը

Читать далее

Մեխանիզմի օգտակար գործողության գործակից (առցանց դաս 20.04)

1. Որ աշխատանքն է կոչվում օգտակար:

Այն աշխատանքը, որի կատարման համար ստեղծվածել է մեխանիզմ  կամ մեքնան, կոչվում է օգտակար աշխատանք: 

Aօգ=mgh

  • m — զանգված
  • h — բարձրություն
  • mg — ծանրության ուժը

Читать далее

Ճախարակ (առցանց ուսուցում 13.04-17.04)

  1. Ինչ է ճախարակը:.

Փորակ ունեցող անիվը, որը կարող է պտտվել գոտեկապի մեջ ամրացված առանցքի շուրջ կոչվում է ճախարակ:

  1. Ճախարակի ինչ տեսակներ գիտեք:

Ճախարակները լինում են անշարժ և շարժական:

  1. Որ ճախարակն է կոչվում անշարժ:

Այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ոչ իջնում է, ոչ բարձրանում կոչվում է անշարժ: Читать далее

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն (առցանց ուսուցում 30.03-03.04)

  1. Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:

Պարզ մեխանիզմները դա այն մեխանիզմներն են, որոնք բարդ մեխանիզմների մի մաս են կազմում:

Օր.՝  լծակ, ճախրակ, թեք հարթություն, որլորան, պտուտակ:

  1. Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:

Մարդիկ այդ մեխանիզմները օգտագործում են, որպեսզի իրենց գործը հեշտացնեն: Читать далее

Աշխատանք և հզորություն: Պարզ մեխանիզմներ: Մեխանիկական աշխատանք: Հզորություն (առցանց ուսուցում)

Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛ հասկացությունը:

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:

Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կտարելու համար:

Մեխանիկական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է , որ մարմնի վրա ազդի ուժ և այդ ուժի ուղղությամբ մարմինը անցնի որոշակի ճանապարհ: Читать далее