Պիտակ գինու համար

Այսօր տեխնոլոգիայի դասաժամին գնացել էինք Խաղողի և գինու դպրոց: Այնտեղ լվացել ենք շշերը, իսկ չորանալուց հետո՝ լցրել ենք: Ամբողջ ընթացքը շատ հետաքրքրի էր: Ամանորյա ցուցահանդես վաճառքի համար պատրաստել եմ  պիտակի իմ անհատական ձևավորումը:

Untitled-2

Մաքրման աշխատանքներ տեխնոլոգիայի դասաժամին

Այսօր տեխնոլոգիայի դասի ընթացքում մեր դասարանը բաժանվեց 2 խբի: Մի խումբը, որի մեջ մտնում էի նաև ես, մաքրում էր դպրոցի տարածքը, աղբ էին հավաքում:  Երկրորդ խումբը, որի մեջ մտնում էին աղջիկները, ջրում էին ջերմոցի ծաղիկները:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Աշխատանք սարալանջում

Այսօր տեխնալոգիայի ժամին գնացինք սարալանջ խաղողի վազերը խնամելու: Գինու դպրոցում պատրաստված գինու նստվածքով՝ փլուշով,  ծածկեցինք խաղողի վազերը, որպեսզի տաք լինի և ձմռանը չցրտահարվեն: Գարնանը, երբ  ձյունը հալվի, փլուշը կխառնվի հողին և կսնուցի, և բերքն ավելի առատ կլինի:

78670303_762427220940056_5815810924841271296_o

Читать далее

Առողջ սնունդ

65498447e44fd9bbe05719c621f0b6b4Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է, քանի որ դրա միջոցով մենք ստանում ենք մեր օրգանիզմին անհրաժեշտ ամեն ինչ:

Սնունդը ունի 5 բաղադրիչ՝

  1. Սպիտակուց — մսամթերք, կաթնամթերք:
  2. Ածխաջրեր — բանջարեղեն, մրքեր
  3. Ճարպ — կարագ, ձեթ
  4. Աղեր
  5. Ջուր

Читать далее

Չիչխան կամ ձիափուշ

70350558_709777689538343_557744611972349952_nՉիչխան անունը պարսկերեն է, հայերեն Լափռի է  (հունարեն՝  Hippophae`  Hippos-ձի և pha — շուք, փայլ): Հայտնի է նաև փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ անուններով:

Հայերեն և հունարեն անվանումները ցույց են տալիս, որ ձիերին կերակրել են ձիափշի պտուղներով ու տերևներով։ Հոգնեցուցիչ արշավներից հյուծված կենդանիներն ուտելով այդ փշոտ բույսը՝ շատ արագ գիրանում էին, իսկ նրանց մազածածկույթը դառնում էր փայլուն ու խիտ։ Չինաստանի բժիշկները չիչխանը համարում էին առողջության և երկարակեցության հատապտուղ և դրանով բուժում բազմաթիվ հիվանդություններ։ Արևելյան եւ Հարավային Ռուսաստանում այն անվանում էին «սիբիրյան անանաս»։ Առաջին ցրտահարություններից հետո հավաքված պտուղներն իսկապես իրենց հյութալիությամբ նման են էկզոտիկ անանասին։ Читать далее

Տեխնալոգիայի (Ամփոփում)

Այս ամսվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք մեր բլոգները,  իմացանք ինչ պետք է լինի բլոգում,  բլոգերում ավելացրեցինք հղումներ։ Խոսել ենք հեռախոսների մասին և ինչ անել, երբ այն ընկնում է ջուրը:

Մենք խոսել ենք համացանցի մասին,  վտանգավոր խաղերի մասին, որոնք կարող են կառավարել երեխաներին: Այդ խաղերից են Синий кит-ը: Այդ խաղում դու կատարում ես առաջադրանքներ և  անցնում ես տարբեր փուլեր, իսկ վերջին փուլի վերջին առաջադրանքը դա ինքնասպանությունն է, որը պետք է հասկանալ և չլսել ու չկատարել: Ես համարում եմ, որ ընդհանրապես չի կարելի նման կայքեր մտնել: Читать далее