Հետաքրքիր բացահայտումներ / ուսումնական նախագիծ / Նոյեմբերի 2-7

«Հետաքրքիր բացահայտումներ զիվորական մեկ ատրիբուտի մասին»

Թնդանոթ

Առաջին հրազենը(եղեգնյա «հրե նետ») հայտնի է Չինաստանից, դեռևս 10-րդ դարից: Չինական առաջին ռմբանետերը և գնդային արկերը թվագրված են 12-րդ դարի կեսերին: Ամենահին, հնէաբանական հետազոտութունների ժամանակ գտնված չինական ռմբանետը ձուլված է եղել 1288 թվականից ոչ ուշ:

Читать далее

💣 Զանգվածային ոչնչացման զենք / պատմություն / 05.10.2020թ

✏  Զենքի մասին օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները:

Ոչ մի տեսակի զենք ՉԻ ԿԱՐԵԼԻ կիրառել խաղաղ բնակչության դեմ: Читать далее

«Կարա Բալա» — մի արձանի պատմություն

20366b32f8c7e5445cbbd71cf3dd4d74Երևանի արձանների շարքում կա մեկը, որին հատուկ սիրով ու քնքշանքով են վերաբերվում երևանցիները: Դա ձաղկավաճառ Կարաբալայի արձանն է: 1995 թ. Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է:

Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։ Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես ՇիրազըԵղիշե Չարենցը և Համո Սահյանը։ Читать далее

Լեոնարդո դա Վինչի (թարգմանություն)

01_v8SV15uԼեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի Վերածննդի դարաշրջանի արվեստի մարդ էր: Նա քանդակագործ էր, գյուտարար, նկարիչ, փիլիսոփա, գրող, գիտնական՝ պոլիմատ ՝ բազմակողմանի, մարդ էր:

Ապագա տաղանդը ծնվել է ազնվական Պիերո դա Վինչի և Կատերինա անունով մի աղջկա սիրային կապի արդյունքում: Այն ժամանակ սոցիալական կանոններից ելնելով նրանց միությունն անհնարին էր, քանի որ Լեոնարդոյի մայրը ուներ ցածր ծագում: Առաջնեկի ծնվելուց հետո նրան ամուսնացրեցին կավագործի հետ, որի հետ Կատերինան ապրեց մինչև կյանքի վերջ: Читать далее

Գինեգործությունը հին և միջնադարյան Հայաստանում (առցանց ուսումնական նախագիծ 11.05-20.05)

vino-bokalyi-fruktyi-butyilkaՀայաստանի տնտեսական, հասարակական կենցաղում գինին կարևոր տեղ է զբաղեցրել դեռևս Ք․ ա․ III հազարամյակից։ Հայաստանի Հանրապետության տարածքում, Սիսիան քաղաքի մոտ պեղված միջինբրոնզեդարյան դամբարաններից մեկում գտնված անոթի պատերի մեջ ներծծված պարունակության անալիզները ցույց տվեցին, որ դրա մեջ գինի է պահվել։ Հայաստանի տարածքի հուշարձաններից գտնվել են սեղանի սպասքի կարևոր մաս կազմող գինու սափորներ, փարչեր, գավեր և ընպանակներ, որոնք հաճախ զարդարված են խաղողի ողկույզներով։ Читать далее

Մոնղոլական նվաճումները (առցանց նախագիծ-թարգմանություն)

13-րդ դարի սկզբին Եվրոպայի, Ասիային  և Աֆրիկայի տարածքներում առանձնանում էին տարբեր միջնադարյան քաղաքակրթությունների գոտիներ. Կաթոլիկ Եվրոպայի, որը մասնատված էր  բազմաթիվ ավատատիրական թագավորությունների, Ուղղափառ թագավորության  իշխանության, Էմիրությունների ու Սուլանությունների մահմեդական  երկրներում, Հնդկական երկրների քաղաքակրթության, որտեղ իրար մեջ մրցակցում էին երեք կրոն՝ հնդուիզմը, բուդհայականությունը և մահմեդականություն, Կայսրությանն ու Խանությությանը հեռավոր-արևելյան քաղաքակրթության, որտեղ միահյուսվել էին հին չինական ուսմունքները՝ կոնֆուցիականությունը,  դաոսականությունը և Հնդկաստանից եկած բուդհայականությամբ: Читать далее

«Սասունցի Դավիթ» էպոսի ուսումնասիրությունը պատմական տեսանկյունից (առցանց նախագիծ 27.04-01.05)

WOjDusAcSLU

1.դուրս գրել տեղանունները, վայրերի քարտեզագրում

  • Բերդ-Կապույտ — գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում: Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարևոր հենակետ։
  • Տեղտիս — Դեղձիս կամ Դեղձենց քաղաք Վանի նահանգում, Գավաշի գավառում
  • Նորագեղա դաշտ — առասպելական վայր
  • Մուշ — քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։
  • Արզրում — Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիսարևմտյան լանջերին

Читать далее

«Ինչ կարող է պատմել ազգանունը»- ընտանեկան առցանց նախագիծ 10.04-20.04

Իմ տոհմի պատմությունը շատ հետաքրքիր է: Իմ մայրիկիս պապիկի հայրիկի պապիկը՝ Դովլաթը,  1800-ական թթ., Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, իր երկու որդիների հետ՝ Վարդանի ու Սայադի հետ,  Խոյ գավառից, որը գտնվում է  Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան նահանգում և Կապուտան լճից դեպի հյուսիս,  տեղափոխվել են Հայաստանի Մալիշկա գյուղ:

Untitled

Читать далее