Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար: Տիրան, Արշակ 2-րդ, Պապ

1747897

  • Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:

Արշակ երկրորդը Արշակունիների արքայատոհմի ամենավառ ներկայացուցիչն է: Նա պարսից Շապուհի կողմից կուրացված Տիրանի որդին է, թագավորել է 345-367 թվականներին:

Արշակ Երկրորդը հայոց գահին նստեց 345 թվականին: Գահակալության առաջին տարիները խաղաղ էին, քանզի Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին այլ կռիվներով: Մոտ մեկ տասնամյակ Հայոց աշխարհը բարգավաճում է, հզորանում: Նա վարում է ազգանպաստ, կշռադատված քաղաքականություն և կարճ ժամանակում բարեկարգում ու շենացնում է երկիրը, ամրացնում և հսկողություն է հաստատում Հայաստանի սահմանամերձ շրջաններում, համախմբում է հոր օրոք արքունիքից դժգոհ նախարարներին, պաշտոններ բաշխում Մամիկոնյանների, Գնունիների և այլ հայտնի տոհմերի ներկայացուցիչներին: Նա կարևորում է նաև կաթողիկոսի ընտրության հարցը` ձգտելով հոգևոր հայր տեսնել վստահելի մեկին և այդ պաշտոնի համար ընտրում է  Ներսեսին:

Արշակ Երկրորդը հայոց բազմաբարդ պատմության մեջ եղել է այն թագավորներից, որոնք արել են հնարավորն ու անհնարինը, որ ստեղծեն, կառուցեն ուժեղ և ինքնուրույն պետականություն, հզոր մի երկիր, որ կարող է իր կշիռն ու դերն ունենալ մեծ աշխարհի բեմահարթակում: Читать далее

Реклама

Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար: Տիրան, Արշակ 2-րդ, Պապ (հարցեր)

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրանը. ինչո՞ւ:

 Տիրանի (339–350 թթ.) գահակալությունն ընթացավ բարդ քաղաքական պայմաններում։ Արքան ձգտում էր Մեծ Հայքի թագավորությունը զերծ պահելու Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի (Պարսկաստանի) միջև ընթացող քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց։ Տիրանի մի որդուն` Տրդատին և նրա զավակներին` Գնելին ու Տիրիթին, Կոստանդիոս II կայսրը պատանդ էր պահում կայսրությունում։ Տիրանը խնդիրներ ուներ նաև երկրի ներսում` Հուսիկ կաթողիկոսի և նախարարների մի խմբավորման հետ։ Օգտվելով Տիրանի համար ստեղծվածբարդ իրավիճակից` Հայաստան եկած Ատրպատական մարզպանը դավադրաբար ձերբակալում է նրան, ածուխով աչքերը դաղում ու տանում պարսից Շապուհ արքայի մոտ։

Читать далее

Հայաստանի ռազմական ու տնտեսական հզորության վերականգնումը (տանը)

Ներկայացնել, համեմատել Տրդատ 3-րդ Մեծի և Խոսրով  Բ Կոտակի արտաքին ներքին քաղականությունները/մեկ էջի սահմանում:

Տրդատ 3-րդ Մեծ

Արտաքին քաղականություն ներքին քաղականություն
Պարսկաստանում Շապուհ II գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։ Տրդատը Գրիգորի հետ շրջում է Հայոց աշխարհով, քրիստոնեություն քարոզում, քանդում հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում:
Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Գրիգոր Լուսավորչի  հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նաև պարսկական զորքերի դեմ։  301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Читать далее

Հայաստանի ռազմական ու տնտեսական հզորության վերականգնումը

  1. Տրդատ_Գ_Մեծ_ԱրշակունիԻ՞նչ քայլեր ձեռնարկեց Տրդատ III–ը կենտրոնական իշխանության և բանակի հզորացման ուղղությամբ:

Նա բարձրացրեց պետական վարչությունների՝ գործակալությունների դերը երկրի կառավարման և պաշտպանության գործում (հազարապետություն, սպարապետություն, մարդպետություն, մաղխազություն, ասպետություն, Մեծ դատավոր):

  1. Որտե՞ղ էր առանձնացել Լուսավորիչը:

Ս. Գրիգորն աշխահիկ կյանքից առանձնացել և միայնակ՝ ճգնավորի կյանքով ապրում էր Բարձր Հայքի Դարանաղի գավառի մի քարայրում:  Читать далее

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն (Տանը)

Տրնդեզ

mda

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Հմաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո:

Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի 40-րդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը՝ Աստծո որդին: Читать далее

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն (դասարանական)

303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր):

Image_5712

Նկարը կոչվում «Սբ Տրդատ Գ արքան»՝ XVIII դարի 2-րդ կես,  և նկարի հեղինակն է Մկրտում Հովնաթանյանը՝  Հովնաթան Հովնաթանյանի որդին,  որը ծնվել է 1779 թ Թիֆլիսի Քարթլի-Կախեթի թագավորությունում: Նրա աշխատանքներից պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի պետական պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի պետական պատկերասրահ և էջմիածնի վանքի Վեհարան)։

Читать далее

Պետական կառավարման համակարգը (տանը)

Հետազոտական աշխատանք

1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը:

Հնում հայերը եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: 60-66թթ  Բարդուղիմեոս և Թադևոս առաքյալները Հայաստանում սկսեցին տարածել քրիստոնեությունը: Մարդիկ նորը չէին ընդունում և քրիստոնեությունը ու քրիստենեության հետևորդները հանդիպեցին խոչընդոտների: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը: Հայաստանում քրիստոենության որպես պետական կրոն  ընդունվել է  301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Առաջին հայ քրիստոնյա թագավորն եղել է Տրդատ 3-րդ Մեծը: Читать далее

Պետական կառավարման համակարգը (դասարանական)

1. Կառավարման տեսանկյունից ինչպիսի՞ երկիր էր Հայաստանը:

Հայ Արշակունիների թագավորության շրջանում` 65–428 թթ., կառավարման տեսանկյունից   միապետական էր:

2. Ինչո՞ւ էին անհրաժեշտ գործակալությունները

Արքունի գործակալությունների ղեկավարների` գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Читать далее

Ավատատիրության ձևավորում (տանը)

Տնային հանձնարարություն/

Արշակունիներ /տեսաֆիլմ/ , Տրդատ 1-ին /տեսաֆիլմ/

Դիտել ֆիլմերից մեկըը, համացանցից հավելյալ տեղեկությունները իմի բերելով մեկ էջի սահմանում  ներկայացնել:/գրել պատումի ձևով/:

Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրած թագավորների միջոցով: Հայոց գահի համար պայքարում էին նաև պարթևները:

Հայերը հակված էին համագործակցել պարթևների հետ, քանի որ նրանք ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով և  չէին սպառնում հայոց պետականության գոյությանը: Читать далее

Ավատատիրության ձևավորում (դասարանում)

70155077_705846393264806_6290957242627784704_nԻնչու ենք ուսումնասիրում պատմությունը

Բոլոր ժամանակներում մարդկանց հետաքրքրել է, թե ինչ է եղել առաջ, որտեղից են առաջացել մարդիկ, հետաքրքրվում են  իրենց արմատներով, ովքեր են եղել իրենց նախնիները: Ուսումնասիրելով պատմությունը, մենք կառուցում ենք մեր ապագան՝ առաջնորդվելով նախկին սերունդների հարուստ փորձով: Читать далее