Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

1f41b2364e089895256fa00d01582037Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը: Читать далее

Реклама

Դաս 15 -Հանրապետական կարգի ճգնաժամը: Անցում պրինցիպատին: Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը: Հետաքրքիր փաստեր Հռոմի մասին

Հանրապետական կարգի ճգնաժամը:30889_Karl_Theodor_von_Piloty_Murder_of_Caesar_1865

Ք.ա. II–I դարերի ճգնաժամը: 

Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Չափավոր էր նաև ավագանու կենցաղը: Սակայն պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարիներ հոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը:

Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին: Читать далее

Դաս 14 — Հռոմեկան տերության կազմավորումը

1510504518173424147

1. Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:

Թունիսի՝ նախկինում Կարթագենի, տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, Միջերկրական ծովից մինչև Սահարա անապատը՝ մոտ 800 կմ երկարությամբ։ Ափագիծը 1200 կմ է։ Читать далее

Դաս 13 — Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

57821604_2145726265534302_3625219587739484160_n

  1. Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Յուրաքանչյուր բնիկ հռոմեացի մտնում էր որևէ տոհմի և ցեղի մեջ: Հասարակության առաջ նրանց ներկայացնում էին ավագները: Այդ պատճառով էլ նրանք կոչվում էին պատրիկ (հայր ունեցող, այսինքն՝ ազնվածին): Պատրիկները իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ: Читать далее

Դաս 12 — Հին Հռոմ

57787347_2145132448927017_3934112995717677056_nՆկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները:

Հռոմի պատմությունը սկզբնավորվել ու ծավալվել է Իտալիայում` Ապենինյան թերակղզում: Այն գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից: Իտալիայի մասն են կազմում նաև հարակից կղզիները, որոնցից ամենամեծը Սիցիլիան է: Անվանումն ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից։ Читать далее

Դաս 11 — Ալեքսանդր Մակեդոնացի

57348128_2134965016610427_1721993478642073600_n

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

  • Նա ստացել է լավ կրթություն:
  • Փոքր ուժերով ջախջախեց անհամար զորքեր և հասավ հեռավոր երկրներ:
  • Գրավեց Փոքր Ասիայի արևմուտքը, ապա՝ Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը:
  • Նա կարողացել է միավորել իր տարածքներին Հունաստանից միջև Հնդկաստան:
  • Բոլոր պատերազմներից դուրս էր գալիս հաղթանակով:
  • Նա նետվում է մարտի ամենաթեժ վայրը:
  • Չկար մի թշնամին, որին նա չհաղթեր, չկար մի քաղաք, որ նա չգրավեր, չկար մի ազգ, որին նա չնվաճեր:

Читать далее

Զևս

55443376_2102247156548880_4526111883136073728_nԶևսը`   հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն էր, աշխարհի տիրակալ: Նա Օլիմպոսի աստվածներից գլխավորն էր, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը:

Կրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրանոսին։ Նա հրամայեց  իր կնոջը՝ Հռեային, որ  իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց՝ Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։ Ծնողների՝ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով Հռեա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը։ Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից, և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Զևսը մեծանում է Կրետում ։ Читать далее

Դաս 9 — Դասական դարաշրջանի հունական մշակույթը

0462Սահմանել մշակույթ, կրոն  հասկացությունները:

Կրոնը դա հասարակական գիտակցության ձև է, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:

Մշակույթը դա հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակն է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով: Читать далее

Դաս 8 — Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Հույն-պարսկական պատերազմները93fc5e85908e8796d9784faa6388a144

Հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Հույն-պարսկական պատերազմները տեղի են ունեցել Ք.ա. 499թ.ից մինչև 449թ.ը` ուղիղ 50 տարի, Աքեմենյան Պարսկաստանիև հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ 

Պարսկաստանը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հունական պոլիսների վրա, տիրել Էգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյաև առևտրական ճանապարհները։ Պատերազմի առիթը Աթենքի և Էրիտրեայի օգնությունն էր ք.ա. 500 թ. պարսից տիրապետության դեմ ապստամբած փոքրասիական հունական պոլիսներիև։ Читать далее