Հայաստանի ինքնավարության վերականգնումը

  1. Ներկայացրու 9-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
  • Աշոտ Մսակերը, ընդարձակեց իր իշխանությունը Տարոնի, Շիրակի, Բագրևանդի, Տայքի և այլ երկրամասերի վրա և խալիֆայության կողմից 804 թ. պաշտոնապես ճանաչվեց Հայոց իշխան
  • Հայոց իշխանաց իշխանի պաշտոնում Աշոտ Մսակերին հաջորդեց որդին` Բագարատ Բագրատունին (826–851 թթ.):
  • 850թ. Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից
  • 851 թ. Հայաստան ներխուժած արաբական զորաբանակի հրամանատար Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն:
  • 853 թ. Բուղան ասպատակում է Վիրքը, սակայն հյուսիսում պարտվելով Կովկասի լեռնականներից` կրկին ներխուժում է Հայաստան
  • 850–855 թթ. հայոց հզորագույն ապստամբությունը սասանեց արաբական տիրապետությունը Հայաստանում:

Читать далее

«Երևանյան քարե լուռ պատմությունները»-Սասունցի Դավիթ արձանի պատմությունը

85163339_829504507565660_8393274516326842368_oԿես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել Սասունցի Դավիթը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։ Читать далее

Հայ ժողովրդի պայքարը արաբական գերիշխանության դեմ

1. Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

  • 701 թ. կազմեց Արաբական խալիֆայությունը մեկ ընդհանուր վարչաքաղաքական միավոր` Արմինիա անունով:
  • 705 թ. բյուզանդացիների ուղարկած օգնական 5000–անոց զորքը գալիս և Սմբատ Բագրատունու գլխավորած հայկական զորքի հետ Վանանդ գավառում կռվի է բռնվում արաբական զորքի հետ:
  • 709 թ. Սմբատ Բագրատունին և նախարարները հայրենիք են վերադառնում:
  • VIII դարի 20–ական թթ. Սաստկանում է խալիֆայության ճնշումը, որն իրականացվում էր Հայաստանում տեղակայված արաբական կայազորների միջոցով։
  • 725 թ. Արմինիա եկած Հերթ ոստիկանի դաժան բռնություններով անցկացվող «աշխարհագրով » խիստ ծանրանում է հայ ժողովրդի վիճակը:
  • 775 թ. գարնանը ապստամբների դեմ խալիֆի ուղարկած 30–հազարանոց զորքը գալիս է Խլաթ:
  • 775 թ. ապրիլի 25–ին Արածանիի ափին՝ Արձնի գյուղի մոտ, տեղի է ունենում վճռական ճակատամարտը:

Читать далее

Բարեգործություն

Սահմանել  բարեգործություն, բարերար հասկացությունները:

Բարեգործությունը պետության, բարեգործական և այլ կազմակերպությունների (եկեղեցի, հիմնադրամներ, միություններ), ինչպես նաև անհատների անհատույց  օգնությունն է կարիքավոր մարդկանց ու հաստատություններին։

Ներկայացնել 20-րդ , 21-րդ դարի հայ բարերարներին, ընտրել այդ երկու դարաշրջանների մեկական ներկայացուցիչ, համեմատել  նրանց գործունեությունը:

Քըրք Քըրքորյան

kirk-kerkorian-obit-dead

Читать далее

Ճամբարային առօրյա` օր չորրորդ ( 16. 01): Այցելություն Մատենադարան

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր, ընդհանուր պարապմունքից հետո, այցելել ենք Մատենադարան «Փոքրիկ զբոսավարը» նախագծի շրջանակներում: Մատենադարանում շատ գեղեցիկ էր: Խումբը բաժանեցին երկու մասի, այնուհետև   խմբերը պատմում էին միմյանց, թե ինչ սովորեցին գիդերից:  Իմ խմբում պատմեցին, թե  ինչպես են պատրաստել  մագաղաթը, թուղթը, գույնը: Մատենադարանում շատ հետաքրքիր էր:

Մատենադարանից հետո գնացինք պոնչիկանոց:

 

Ձեռագիր մատյաններ

image213Մատենագիտություն պատրաստելու կամ կազմելու աշխատանքները հայ իրականության մեջ սկսվել են դեռևս միջնադարից։ Հայկական ձեռագիր մատյանները բաղկացած են իրար կարված 6, 8, 12 և 16 թերթ ունեցող տետրերից, որոնք կազմի մեջ են ագուցվել և ստացել գրքի տեսք: Գրվել են մագաղաթի և թղթի վրա: Ամենավաղ մագաղաթե ձեռագիր մատյանի պատառիկները թվագրվում են 5-րդ դար:

Читать далее

Ծաղկողներ

T'oros_Roslin_(Armenian,_active_1256_-_1268)_-_Canon_Table_Page_-_Google_Art_Project_(6915047)Ծաղկողները  նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետներն էին: Հայկական մանրանկարչության հնագույն նմուշներ պահպանվել են 6-րդ դարից

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։ Читать далее

Մագաղաթի պատմություն

րՓոքր Ասիայի Պերգամոն պետության թագավոր Եվմենես Երկրորդը, ով ապրել է ք.ա. II-րդ դարում, գրականության մոլի սիրահար էր: Իր պետության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ` Բերգամա, Թուրքիայում) նա որոշեց կառուցել հսկայական մի գրադարան: Այն ժամանակներում հիմնական գրելանյութը եգիպտական պապիրուսն էր, ուստիև պապիրուս գնելու նպատակով Եվմենես Երկրորդը Հունաստան գործուղեց մի խումբ մարդկանց: Հույները, սակայն, հրաժարվեցին նրանց պապիրուս վաճառել: Պերգամոնցի վարպետները հորթի և գառան կաշիները հատուկ մշակման ենթարկելով` մարդկությանը պարգևեցին նոր գրելանյութ: Պերգամոնի անվամբ այն կոչվեց պերգամենտ: Հայերը չընդունեցին այդ բառը և շրջանառության մեջ մտցրին «մագաղաթ» բառը: Читать далее