Անկախության 27-րդ տարելիցը Արա լեռան գագաթին

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 27-րդ տարելիցին, մի խումբ աշակերտներով և ուսուցիչներով բարձրացանք Արա լեռը:

Արա լեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:

Քայլարշավը սկսեցինք Երնջատափ գյուղից և մոտ երկու ժամ հետո արդեն Արա լեռան գագաթին էինք: Դժվարությունները շատ էին, բայց կարողացա հաղթահարել: Ճանապարհորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ և նոր տպավորություններ:

Реклама

Հեքիաթների խառնաշփոթ

Երեքշաբթի առավոտ կրթահամալիրի բակից ուղևորվեցինք  դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն Հ. Թումանյանի «Հեքիաթների խառնաշփոթ» ներկայացումը դիտելու: Դիտեցինք «Կիկոսի մահը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը», «Անխելք մարդը», «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Ձախորդ Փանոսը» հեքիաթների խառնաշփոթը: Ներկայացումը շատ հետաքրքիր ու զվարճալի էր և ինձ շատ դուր եկավ «Կիկոսի մահը» «Շունն ու Կատուն»: Ներկայացումից հետո գնացինք այգի: Այնտեղ մենք խաղացինք և կերանք փքաբլիթ: Վերադարձանք դպրոց վառ պավորություններով:

555555555

Գյումրի

04Փետրվարի 1-ին առավոտյան «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի  մի խումբ սովորողների և ուսուցիչների հետ ուղևորվեցինք ցուրտ Գյումրի:

Առաջին կանգառը եղավ Ագարակ գյուղում, որտեղ շատ գեղեցիկ էր: Մի քիչ նկարեցին, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը:  Читать далее

«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը

Bayron's_visit_to_San_Lazzaro_by_Aivazovsky_(1899)Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ  բացվել է «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը: Այսօր ընկեր Գոհարի, ընկեր Արևիկի հետ և 4 ու 5-րդ դասարանցիների մի խումբ աշակերտներով այցելեցինք Ազգային Պատկերասրահ, որտեղ տեսանք Հովհաննես Այվազավսկու նկարները: Մեզ պատմեցին Այվազովսկու մանկության մասին, թե ինչպես էր նա 5 տարեկանում նկարում պատերի վրա: Երբ քաղաքացիները տեսան պատերի նկարները, շատ զարմացան, որ փոքրիկ տղան այսքան լավ կարող է նկարել և նրան նվիրեցին թուղթ, մատիտներ և այլ նկարչական պարագաներ:

Նկարներից ցուցադրված էին «Քաոս. աշխարհի արարումը» , «Նոյը իջավ Արարատից», «Փոթորիկը ծովում՝ երեկոյան» և շատ նկարներ, բայց բոլորից շատ ինձ դուր եկավ «Ջորջ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի» նկարը: Նկարներ դիտելուց հետո սկսեցին ինքներս աշխատել և ստեղծել կոլաժներ:

Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր և ես արդեն ավելի լավ կճանաչեմ Հովհաննես Այվազովսկու նկարները: