Վիլյամ Սարոյան — «Դաշնամուր» վերլուծություն

k-chemu-snitsya-pianino-fortepiano-2Վիլյամ Սարոյանի — «Դաշնամուր» պատմվածքը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, որի անունը Բեն է: Նա սիրում է դաշնամուր, բայց համարում է, որ նվագել չգիտի: Սակայն փոքր տարիքից որտեղ դաշնամուր էր տեսնում, անպայման մոտենում էր և փորձում էր նվագել: Նա երազում էր տանը փոքրիկ դաշնամուր ունենալ, բայց այդքան գումար չուներ, որ կարողանա գնել: Читать далее

Реклама

Վիլյամ Սարոյան «Նարինջները» — վերլուծություն

31936b3cd60bb2b4864872e542ff10ffՎիլյամ Սարոյանի «Նարինջները»  պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է, որի ծնողները մահացել էին և նա ապրում էր իր հորեղբոր ընտանիքում: Տղան իրեն այնքան դժբախտ էր զգում, որ անգամ չէր կարողանում ժպտալ: Նա հոգնել էր հորեղբոր և նրա կնոջ անվերջ վեճերից:

Հորեղբայրը տղային մենակ թողնում է փողոցի անկյունում, որ նարինջ վաճառի և գնում է տուն: Կողքով անցնող մեքենաները չէին կանգնում, բայց տղային բոլորից շատ վշտացնում էր այն, որ ոչ ոք նրա ժպիտին չպատասխանեց ժպիտով: Նրան շատ բան պետք չէր, թեկուզ մեկը ժպտար ի պատասխան և նա իրեն լավ կզգար: Читать далее

Վիլյամ Սարոյան «Նարինջները»

31936b3cd60bb2b4864872e542ff10ffՆրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը: Читать далее

Վիլյամ Սարոյան — «Դաշնամուր»

k-chemu-snitsya-pianino-fortepiano-2

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։ Читать далее

Վ. Սարոյան «Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները… Читать далее

Վ.Սարոյան «Մեքսիկացին»

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը: Читать далее

Վ. Սարոյան «Հայն ու հայը»

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.

-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես: Читать далее

Վ. Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է: Читать далее

Վիլյամ Սարոյանի բնութագիրը

william-saroyan

Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում, բայց հոգով և սրտով միշտ եղել է հայրենասեր: Դրա ապացույցն այն է, որ Սևանի ափից մի մեծ քար ուզում էր իր հետ տանել ԱՄՆ և ով վատ խոսեր Հայաստանի մասին գլուխը զարկի այդ քարով: Читать далее