Ստեփան Զորյան «Պապն ու թոռը»

Ստեփան Զորյան «Պապն ու թոռը»

Հարցեր և առաջադրանքներ:

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  • կապա  — Տղամարդու զգեստ
  • չուխա — Բրդյա նուրբ կտորից կարվող երկար վերարկու
  • ոտնամաններ — Ոտքի զանազան հագնելիքների ընդհանուր անվանումը
  • գերանդի — Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
  • բաղ — Այգի
  • hանդ — Դաշտ, արտերի ամբողջությունը

Читать далее

Реклама

Ստեփան Զորյան «Պապն ու թոռը»

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։ Читать далее

Ստեփան Զորյան «Մի գիշեր անտառում»

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։ Читать далее

Ստեփան Զորյան «Սպիտակ տան բնակիչները»

Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ։ Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։

Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վաղում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։ Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքր անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան։ Աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք, իսկ Ռուսաստանից նոր եկած պետական պաշտոնյայի սրտում զարթեցնում Է հազար ու մի կասկած, թե արդյոք հակապետական գործերի մի որջ չէ դա, արդյոք կեղծ դրամներ չե՞ն կտրում այնտեղ… Բայց թե օտարականր և թե՛ պետական պաշտոնյան սխալվում են միշտ։ Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին— Читать далее

Ստեփան Զորյան «Ձմռան գիշեր»

Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։

Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։

Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ։ Читать далее

Ստեփան Զորյան «Շեկոն»

Մանկությանս օրերին հայրս մի ջահել ձի ուներ՝ անունը Շեկո։ Դա մի զարմանալի կենդանի էր. երբ հայրս նրան հեծած որևէ տեղից դառնում էր տուն, Շեկոն դեռ մի կիլոմետր հեռվից վրնջում էր, ասես իմացնելու, թե ահա՛ գալիս ենք։ Եվ երբ մենք վազում էինք նրանց դիմավորելու, Շեկոն, մեզ տեսնելով, նորից էր վրնջում և, ուրախությունից, ամբողջ մարմնով խաղս եղած, թեթևաքայլ մտնում էր բակը։

Հապա նրա պարելը՜…

Երբ նվագի ձայն էր լսում կամ տնեցիներից մեկը պարեղանակ էր սուլում՝ Շեկոն անմիջապես պարում էր, ոտները հատակին խփելով և գլուխն ու պարանոցը տարուբերում տակտով։ Читать далее

Ստեփան Զորյան «Շաքարաման»

Թիֆլիսի Սալդաթսկի բազարով (ուր ծախում են թթու դրած վարունգ, կեղծած յուղ, գողացած շորեր և հին ոտնամաններ) անցնում էր մի երիտասարդ՝ մի փոքրիկ կապոց ձեռին։

Նա գնում էր ծանր ու մոլորուն քայլերով և շարունակ շուրջը նայելով, ինչպես տան հասցե որոնող օտարականն, և դրա հետ միասին նրա դեմքն ուներ մի այնպիսի արտահայտություն, որպիսին ունենում են միայն քննադատությունից պախարակված բանաստեղծները՝ կես-վիրավորված, կես-ամոթահար։

Եթե նրա գլխին՝ անգլիական հին կեպիի փոխարեն լիներ ֆրանսիական լայնեզր գլխարկ, կարելի էր կարծել, որ նա գյուղական ուսուցիչ է և քաղաք է եկել իր համար գլխարկ գնելու կամ ներկայացում տեսնելու, իսկ եթե նա՝ իր մի քիչ երկար և շատ նստելուց փեշերը ծալված խունացած պիջակի տեղ հագած լիներ բենզինով սրբած մի նեղ բաճկոն, կարելի էր ենթադրել, որ գավառական քաղաքից եկած մանր գործակատար է:

Բայց, իսկապես, ո’չ այս էր, ո՛չ այն, այլ, եթե ճիշտը կուզեք իմանալ, մի բանտարկյալ, որ նոր էր դուրս եկել բանտից։ Читать далее

Ստեփան Զորյան «Կամաց խոսեք…»

Հենց իր անվանակոչության օրը ս. Գևորգ եկեղեցու երեսփոխ, ծխական դպրոցի հոգաբարձու, Մարդասիրական ընկ. անդամ, քաղաքային դումայի իրավասու, սանիտարական հանձնաժողովի նախագահ և տնատեր ու պատվավոր քաղաքացի Դավիթ Դանիելյանի ատամները ցավում էին սաստիկ։

Ցավն սկսել էր դեռ նախընթաց օրը, բայց այդ առավոտ ավելի սաստկացավ, այնպես որ նա չկարողացավ ոչ ոքի ընդունել։ Տեսնելով ցավը շատ է նեղում, կինը խորհուրդ տվեց գնալ ատամնաբույժի մոտ, բայց Դանիելյանը, որ ատում էր առհասարակ ատամնաբույժներին, չուզեց գնալ, որովհետև մի անգամ նրա ցավող ատամի տեղ հանել էին առողջը։

— Համենայն դեպս, գնա’, — առաջարկում էր կինը, — գուցե մի դեղ տան։ Читать далее

Ստեփան Զորյան «Բարեկամներ»

Ձյուն է գալիս…Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։ Читать далее

Ս. Զորյանի «Վախը»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հետևալ բառերը ու արտահայտությունները փոխարինիր իմաստով մոտ բառերով և արտահայտություններով
  • Ձայն տալ-կանչել
  • Միտքը պաշարել- միտքը հասկանալ
  • Ձեռքն ընկնել-մեկի իրավասության՝ իշխանության տակ ընկնել
  • Հացն ու պանիր հազիվ իրար անել — ծերը ծերին հազիվ հասցնել
  • Բերանից կտրել-մի բանից հրաժարվել ի օգուտ ուրիշի
  • Արարած-էակ
  • Առաջ գցել-առաջ տանել
  • Բռնոտել-բռնել
  • Հատնել- վերջանալ
  • Աքսորել- վտարել

Читать далее