Մ. Գալշյան « Ծիրանի ծառ» (հատված)

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

39484_bՔսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև:  Читать далее

Реклама

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան»

  • Ա. Կարդացած ստեղծագործության անվանումը, հեղինակը

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան»

  • Բ. Տեղեկություններ այդ հեղինակի կյանքի մասին, ի՞նչ նշանավոր գրքեր է նա գրել

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում դեկտեմբերի 13, 1933թ.: Հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:

Նրա նշանավոր ստեղծագործություններից է « Մամփրե արքան», « Ձորի Միրոն», «Ծիրանի ծառ», « Մարութա սարի ամպերը » Читать далее