Ганс Христиан Андерсен «Принцесса на горошине»

Prins_Goroshina9Жил-был принц, он хотел взять себе в жены принцессу, да только настоящую принцессу. Вот он и объехал весь свет, искал такую, да повсюду было что-то не то; принцесс было полно, а вот настоящие ли они, этого он никак не мог распознать до конца, всегда с ними было что-то не в порядке. Вот и воротился он домой и очень горевал: уж так ему хотелось настоящую принцессу. Читать далее

Реклама

Դոնալդ Բիսսեթ «Ցանկությունների ծառը»

7488Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Читать далее

Պաուլո Կոելիո «Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

c89d5309e26ad62cd638526ac5363a89Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել: Читать далее

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ. Երեք մայրիների երազանքը»

ko2Այս հեքիաթը պատմում է 3 մայրիների և Հիսուս Քրիստոս  կյանքի մասին:

Մայրիները դարեր շարունակ կանգնած են մնացել  և տեսել են շատ պատմական իրադարձություններ: Մայրիներից ամեն մեկը ուներ երազանք, թե ինչ է ուզում դառնալ: Բայց անտառահատները նրանց կտրեցին և պատրաստեցին իրանց երազանքից ուրիշ բան: Читать далее

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Glenlo-Abbey-Hotel-5-Star-Christmas-Package_(44)Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն: Читать далее

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները »

Հարցեր և պատասխաններ

  1. Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական էր, ում իր կենսագիր Ջոն Քարսվելն անվանել է «խարդախ»։ Նա ծնվել է Հանովերում 1736 թ. մարտի 26 :Приключения барона Мюнхаузена - i_001.jpg

Մահացել է Կիլարնիում 1794 թվականի: Նա գրել է միայն «Բարոն Մյունխհաուզենի արկածները »:

  1. Առաջարկեք գիրք, որի մասին լսել եք, բայց մեր ընթերցասրահում չկա:

«Բարոն Մյունխհաուզենի արկածները »արկածներով լի գիրք:

  1. Ով էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսնը Բրոն Մյունխհաուզեն է: Նա սիրում էր հնարել պատմվածքներ և ներկայացնել որպես իրական դեպքեր:

  1. Գրքում դուրս գրեք մեկ էջի սահմանում ձեզ դուր եկած հատվածը, որպեսզի դասարանում ընկերների համար ընթերցեք:

Զարմանալի որսորդություն (հատված) Читать далее

Ավ. Իսահակյան «Երգի հրապույրը»:

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս 8ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով:

Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ:

Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Читать далее

Ղազարոս Աղայան «Արեգնազան »

(Հայկական հին զրույցներից առած մի վեպիկ)

1

1_1Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։

Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով, և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կա՛մ աղջիկ և կա՛մ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոգիների կամքը կատարվի»,— և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։ Читать далее

Ղազարոս Աղայան «Անահիտ»

xresdefaultՄի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։ Читать далее

Ղազարոս Աղայան «Վաճառականի խիղճը»

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։ Читать далее