Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ» — վերլուծություն

Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ»

Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ» պատմվածքի դեպքերը տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռուսական բանակը կռվում էր ավստրիական բանակի դեմ: Ամռան շոգին ռուսական բանկի զինվորները ծարավում են և որոշում են մոտակա ջրհորից ջուր վերցնեն: Բայց ջրհորը այնպիսի տեղում է, որ չգիտեն, եթե գնան, ապա ի՞նչ կլինի հետո: Որոշում են, որ մեկը կգնա և բոլորի համար ջուր կբերի: Վիճակահանությամբ որոշվեց, որ ջուրը կբերի Բաղդասարը: Սպիտ թաշկինակը բարձրացրեց և մոտեցավ ջրհորին:

Читать далее

Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ»

…Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկուն կրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էր գլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք, իսկ դորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկու հարկանի, կտուրը երկաթած: “Կալվածատիրոջ տունն է”, ասում էին. նրա դաչան էր, ինչ… Առաջին էլ պարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ էլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա… Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը` մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք:

Читать далее

Ստեփան Զորյան «Պապ թագավոր»

Պատմավեպը պատմում է Պապ թագավորի և նրա կառավարման դարաշրջանի մասին: Այդ ամենը տեղի է ունենում  4-րդ դարի 70-ական թվականների սկզբին, երբ  թագավորում էին Արշակունիները: Պապը Արշակ Բ արքայի որդին էր, որն ուսում է  ստացել Բյուզանդիայում: Նա վերադառնում է Հայաստան և զբաղեցնում գահը, իսկ Բյուզանդիայի կայսրը Պապին  շնորհում է Հայոց թագը և զորախումբ է տալիս, որ նա կարողանա ազատել Հայաստանը պարսիկներից։ Մուշեղ Մամիկոնյանը՝   Վասակ Մամիկոնյանի որդին, զբաղեցնում է Հայոց սպարապետի պաշտոնը և ամեն կերպ օգնում  է  Պապին: Պապին օգնում է նաև Ներսես կաթողիկոսը, որը Պապի հետ վերադարձել է Читать далее

Ստեփան Զորյան «Զրույց գեղեցիկի մասին»

1. Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  • ունևոր — հարուստ
  • կալվածների — շարժական և անշարժ սեփականություն
  • փառասեր— Փառք սիրող
  • հոգեղեն — ոչ-մի ոգի
  • արծաթ ու ոսկի թելերով բանվածթանկաժերք թելերով պատրաստված
  • շողոքորթել— շողոմ խոսքերով մեկին իր կողմը գրավել
  • մանյակի— վզնոց
  • ադամանդակուռ— Ադամանդից պատրաստած
  • հրացոլ— Հրեղեն ցոլք արձակող
  • հերկալներ — մազերի սանրվածքն ամրացնելու համար
  • պճնված — զարդարվել
  • հանդերձներ — հագուստներ
  • համբավը — բարի անուն
  • ակնակուռ — թանկագին քարերով զարդարած
  • պաճուճանքները —  զարդարանք
  • սլացիկ — ընթացող
  • ալեհեր  — Ճերմակած մազերով

Читать далее

Ստեփան Զորյան «Ցանկապատ»

Վաղուց, շատ վաղուց, գուցե դեռ պապերի օրից Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի: Իրանք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրանց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք. երևում էր, որ տերերն այնքան էլ հոգածություն չունեն նրանց վրա. ծառերից շատերն արմատից ու բներից շևակալել էին ու փրչոտել, ինչպես սանր ու մկրատի երես չտեսած որբի գլուխ. շատ տեղ ծեր, խլխլոտած ծառերի կողքին անձնապաստանի պես իրենց գլուխն էին բարձրացրել ջահել ծառեր, որ կարծես ծերերին արհամարհելով աշխատում էին տեղ անել իրենց և երկինք պարզել դալար, աճող կատարները։ Տեղ-տեղ էլ վայրի պատատուկը, օձի նման այս կամ այն ծառին փաթաթված, ճգնում էր սարդի պես իր շոշափուկներր մեկնել դեպի հարևան ծառը… Թեև այսպես անխնամ էին փոքրիկ պարտեզները, բայց արժեր գարնանը նայել նրանց։ Երբ կեռասենիներն ու խնձորենիները փթթում էին ծաղիկներով և կանաչը թավիշի նման փայլում էր նրանց տակ, իսկ մեղուներն անվերջ աղմկում էին նրանց ծաղկեբաժակների մեջ- մի կատարյալ հարսանիք էր լինում այդ փ՚ոքրիկ պարտեզներում. ծառերը նմանում էին պճնած նորահարսերի, իսկ մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր նվագածություն… Եվ այդ ժամանակ, իսկապես, արժեր նայել նրանց։ Читать далее

Ստեփան Զորյան «Չալանկը»

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։ Читать далее

Ստեփան Զորյան «Պապն ու թոռը»

Ստեփան Զորյան «Պապն ու թոռը»

Հարցեր և առաջադրանքներ:

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  • կապա  — Տղամարդու զգեստ
  • չուխա — Բրդյա նուրբ կտորից կարվող երկար վերարկու
  • ոտնամաններ — Ոտքի զանազան հագնելիքների ընդհանուր անվանումը
  • գերանդի — Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
  • բաղ — Այգի
  • hանդ — Դաշտ, արտերի ամբողջությունը

Читать далее

Ստեփան Զորյան «Պապն ու թոռը»

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։ Читать далее

Ստեփան Զորյան «Մի գիշեր անտառում»

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։ Читать далее

Ստեփան Զորյան «Սպիտակ տան բնակիչները»

Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ։ Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։

Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վաղում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։ Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքր անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան։ Աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք, իսկ Ռուսաստանից նոր եկած պետական պաշտոնյայի սրտում զարթեցնում Է հազար ու մի կասկած, թե արդյոք հակապետական գործերի մի որջ չէ դա, արդյոք կեղծ դրամներ չե՞ն կտրում այնտեղ… Բայց թե օտարականր և թե՛ պետական պաշտոնյան սխալվում են միշտ։ Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին— Читать далее