Չարենցյան ֆլեշմոբ (առցանց ուսուցում 18.03)

Շարունակում ենք կարդալ Չարենց, մասնակցի՛ր ֆլեշմոբին՝ կատարելով առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Շարունակի՛ր ձայնագրել, տեսագրել Չարենցի բանաստեղծությունները, կարդա՛ ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ կամ հետաքրքիր հարցազրույցներ մտածի՛ր:

Օրերը, որ գնացին, չե՛ն դառնա հիմա

Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր (առցանց ուսուցում 18.03)

Կարդա՛ Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր: Համացանցից, գրքերից տեղեկություն հավաքի՛ր և շարքին մի հետաքրքիր դեպք էլ դու ավելացրո՛ւ:

«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։ Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմված նախագծի։ Читать далее

Եղիշե Չարենց «Տաղարան» շարք (առցանց ուսուցում 16.03)

Կարդա՛ Չարենցի «Տաղարան» շարքը:

1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:

«Տաղարան» շարքը նվիրված է Հայաստանին և Սայաթ-Նովային:

Սայաթ-Նովան հայ բանաստեղծ-աշուղ էր: Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։  Սայաթ-Նովայի մանկությունն անցել է իր մոր հայրենիքում` Լոռիում, ուր և Սանահինի նշանավոր դպրատանը ստացել է իր նախնական կրթությունը:  Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ և կամ Սայադենց – Սայադյանց: Պահպանվել և Հ. Թումանյանի ծախսերով գնվել ու Հայաստան է հասցվել Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիր ժողովածուն` «Դավթարը»: 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ 1795–ի սեպտեմբերին՝ Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ զոհվում է Սայաթ Նովան: Читать далее

Եղիշե Չարենց «Հարդագողի ճամփորդները»

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։

Читать далее

Եղիշե Չարենց — կենսագրություն

Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և գաղթել էին Կարս՝ Թուրքիա: Նա թոքր տարիքից սիրում էր կարդալ և կարդում էր այնպիսի գրքեր, որոնք կարդում են ավելի հասուն տարիքում: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»  և լույս տեսավ Եղիշե Չարենց անունով: Այդ տարիներին դժվար էր Կարսում գիրք տպագրելը, սակայն նա գումար հավաքեց և տպագրեց: Իսկ Չարենց անունը ընտրել է իր փոքր ժամանակ չար լինելուց:

Читать далее

Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:- Читать далее