Կոմիտաս «Չինար ես»

 

Ես ընտրել եմ Կոմիտասի «Չինար ես» երգը: Այդ երգըառաջին անգամ  լսել եմ «Շանթ» հեռուստաալիքով, երբ եղանակն էին ցույց տալիս:

Ինձ համար այդ երգը շատ հուզիչ է, որովհետև նա ինձ հիշեցնում է իմ մահացած տատիկին: Ինչպես այդ երգը, այնպես էլ  Կոմիտասի մյուս երգերը միշտ լսելու եմ, որովհետև նրանք գեղեցիկ և թախծոտ են:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Երեկ ընկեր Գոհարի և մի խումբ դասարանցիների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որը գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնի արևանությամբ: Մեզ ուղեկցեց գիդը և պատմեց Կոմիտասի կյանքի և գործունեության մասին: Թանգարանում տեսանք Աբեղայական վկայագիրը, Կոմիտասի համերգային դաշնամուրը, որը 1907թ.-ին նվիրել է Ալեքսանդր Մանթաշյանը,  Բեռլինի համալսարանի և կոնսերվատորիայի վկայականները, եղեգնից, մետաղից և ծիրանի փայտից սրինգները, նամակները, ձեռագրերը, նկարները և այլ շատ հետաքրքիր իրեր:   Читать далее

Մուշեղ Գալշոյան «Սպասում»

Komitas_1911_cairo_or_istanbulԿոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված: Читать далее