Ավ. Իսահակյան «Ահմեդի ուղտը»

Առաջադրանքներ

1) Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  • Կիզիչ — այրիչ
  • Քչքչում — Ծիծաղել
  • Թմբիր — թմրություն
  • Ժաժ — շարժել
  • Խենք — չարաճճի
  • Վշտացած — տխուր
  • Հոգնաբեկ — հոգնած
  • Գոցել — փակել

Читать далее

Реклама

Ավ. Իսահակյան «Ծառա Սիմոնը»

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։

Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։

Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.

— Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։ Читать далее

Ավետիք Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ»

Արևելյան մի քաղաքում, ամառվա միջօրեի շոգին, փողոցում, պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:
        Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին, նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:

Читать далее

Ավ. Իսահակյան «Երգի հրապույրը»:

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս 8ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով:

Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ:

Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Читать далее