Ազատ Շահինյան «Տղան և նրա բարի թզուկները»

ԱՌԱՋԻՆ ՍԱՍ

1
Առաջին հարկի պատշգամբի ճաղին նստել էր Փոքրիկը: Տղան օճառե փուչիկներ էր բաց թողնում և ամեն մի փուչիկի հետ ուրախ քրքջում էր, հրճվանքից թափահարում ոտքերը: Արևի շողերից փայլփլող թափանցիկ փուչիկները օրորվելով իջնում էին ասֆալտե մայթին և անձայն պայթում:
Փոքրիկին թվում էր, որ այդ փուչիկները նա բաց է թողնում շատ հեռվից: Թվում էր, որ ինքն այդ պահին օճառաջրով թասը բռնած, նստել է հեռու-հեռու ամպերից մեկի վրա և երկնքից հազարավոր, միլիոնավոր փուչիկներ է բաց թողնում: Մինչդեռ կարճ էր տարածությունը, և կարճ էր կյանքը փուչիկների: Նրանք դողալով ու թրթռալով իջնում էին գետնին և մեկը մյուսի ետևից պայթում:
Բակում, Փոքրիկից քիչ հեռու, կանգնել էր երրորդ հարկի բնակիչը, տարիքն առած մի մարդ ալեհեր, թավ բեղերով: Նա ջրում էր պատշգամբի առջև աճած նորատունկ վազերը, քնքշանքով մաքրում կանաչ, դալար տերևները և ինչ-որ անհասկանալի բառեր շշնջում քթի տակ: Читать далее

Реклама