Վահան Թոթովենց «Ներման աղոթքը»

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր… Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքի 21-24-րդ գլուխներ:

Թիմն ու բարոն Անատասը թռչում են Միջագետքի դղյակը, որ հասկանան դրությունը «յուղի շուկայում», Այնտեղ նա ծանոթացավ Սելեք Բայի հետ՝ ամենախոշոր վաճառականը արևապաշտների շրջանում և նրանց առաջնորդը,  և հասկացավ, որ  նոր ծանոթների և ուրիշ ժողովուրդների մասին երբեք չպետք է դատել չափազանց շուտափույթ։ Այնուհետև նրանք գնացին դյակ:  Читать далее

Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:- Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքի 16-20-րդ գլուխներ:

Թիմը արդեն հյուրանոցի համարում էր, երբ ներս մտավ Անատասը: Թիմը իմացավ, որ ոչ մի եկրորյակեղբայր չի եղել և նրա փոխարեն թաղեցին մի խեղճ հովվին: Անատասը սկսեց խոսել Բեհեղզեբուղի՝ դժոխքի տիրակալի, Ֆորկուզ, Աստարոտ և Բեգեմոտ դևերի, վհուկների և սև կախարդանքի, հռչակավոր հրաշագործ բժիշկ Ֆաուստի մասին, որի ծառան մի ժամանակ եղել է հայտնի սատանա Մեֆիստոֆելը։ Նա հարցրեց ուզո՞ւմ է Թիմը սովորել այն կախարդական բառերը, որով կանչում են սատանային, բայց Թիմը ասաց ոչ և այդ ժամանակ Անատասը որոշեց միևնույն է արտասանել:Խոսքերը արտասանելուց հետո հսկայական ջահը աղմուկով ու զրնգոցով ընկավ հատակին: Համարում   լռություն էր, բայց ջրխկոցը լսվել էր ամբողջ հյուրանոցում: Բարոնի համար զարմանալի էր, որ նա ծիծա ղը գնեց, որպեսզի իշխանություն նվաճի ուրիշների սրտերի և հոգիների նկատմամբ, սակայն այժ ծիծաղում է ամեն ինչի վրա։ Читать далее

Հարուկի Մուրակամի «Լռություն» — վերլուծություն

Հարուկի Մուրակամիի «Լռություն» պատմվածքը շատ ուսուցողական է և ցույց է տալիս, թե ինչպես տարիներ առաջ կատարված դեպքը կարող է ավելի լուրջ հետևանքներ առաջացնել, ինչպես մարդը թշմանակքը կարող է տարիների ընթացքում պահի:

Պատմվածքը պատմում է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել, երբ  պարոն Օձավան սովորում էր դպրոցում: Այն ժամանակ նա պարապում էր  բոքսով և մի անգամ հարվածել էր իր դասընկերոջը՝ Աոկիին, որը շատ մեծամիտ ու  գոռոզ էր, չէր սիրում, որ ինչ-որ մեկը իրենից լավ է  սովորում: Բարձր դասարաններում ինքնասպան է լինում Օձավայի դասընկեր Մացումոտոն: Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքի 6-16րդ գլուխներ:

Այդ օրից հետո խորդ մայրըայլևս  երբեք չէր ասում, որ ձիարշավարանում շահած փողերը անազնիվ են և համարում էր, որ այնտեղ փող շահելը օրինական և շատ պատվավոր գործ է: Ամեն կիրակի Թիմը ստիպվաշ է խորթ մոր և Էրվինի հետ գնալ ձիարշավարան և ամեն անգամ շահում էր մեծ գումար:   Բոլոր շահած փողերը վերցնում թր խորթ մայրը: Շուտով ձիարշավարանում նա ամենահայտնի մարդը դարձավ, բոլորը նրան ճանաչում էին: Շատ շուտով նրանք հարստացան և խորթ մայրը բնակարան վարձեց հարուստ թաղամասում և նրանք տեղափոխվեցին: Խորթ մարյրը ուզում էր, որ Թիմա որպես աշակերտ ընդունվի ձիարշավարանի գրասենյակ, սակայն Թիմը ասաց, որ ուզում է մեկնել նավարկության: Նա որոշեց, որ հաջորդ կիրակի կգնա ձիարշավարա, կշահի շատ փող, ամբողջ փողը կտա խորթ մորը և կփախչի և կընդունվի որպես յունգա որևէ նավի վրա: Նա նաև որոշեց ցանկացած գնով վերադարձնել իր ծիծաղը: Читать далее

Հարուկի Մուրակամի «Լռություն»

_Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:

Читать далее