Իմ օրագիրը

Օր առաջին

Առավոտ է: Արևը չկա: Կարո՞ղ է քնած է մնացել: Ինչևէ,  հագնվեցի ու մայրիկիս հետ դուրս եկանք: Ճանապարհին բոլորը շտապում էին: Ավտոները, կարծես, մարդկանցից շատ էին շտապում, ոչ մեկին ճանապարհ չէին զիջում, անգամ լուսանշանին չէին նայում:

Դպրոցում զարմանալի բան պատահեց: Բացեցի իմ պահարանը, ա՜յ քեզ բան, կանաչ բաճկոն է կախած: Սա ո՞ւմ: Էլ ո՞վ ունի իմ պահարանի բանալին: Հարցը մնաց բաց: Անհրաժեշտ է դա պարզել: Читать далее

Գիշերային հանդիպում

Մի մրմուռ կար սրտումս: Շատ շուտվանից ուզում էի վերադառնալ իմ հայրենիք: Հիշում եմ, որ այնտեղ ծառերը շատ բերրի էին, իսկ արևը փայլում էր այնպես, ինչպես այլ երկրներում չի փայլում:  Եվ ես որոշեցի վերադառնալ: Ընկա ճամփաԼուսնկա գիշեր էր և ոչ մի խոչընդոտ չկար: Գնում էի ամայի փողոցով: Հանկարծ հանդիպակաց փողոցից վազելով դուրս եկավ մի դալուկ մարդ, իսկ նրա հետևից վազում էր մի խումբ ավազակներ: Ավազակներին ղեկավարում էր գունավոր հագուստներով, մի չաղլիկ, սնափառ մարդ:

Читать далее

Մի դեպք պատմեմ մանկությունից

DSC03702Ուզում եմ մի դեպք պատմեմ մանկությունից: Երբ ես 5 տարեկան էի, մայրիկիս հետ գնացել էի հյուսիսային պողոտա Պղպջակների օրը նշելու: Այնտեղ այնքան շատ մարդ կար, որ մայրիկիցս հեռու չէի գնում: Մեծից փոքր պղպջակներ էին փչում: Մի պահ երեխաները հավաքվեցին և ես նույնպես վազեցի այդ կողմ: Եկել էին ծաղրածուներ և բոլորը շրջան էին կազմել: Ես նույնպես մտա ամբոխի մեջ: Հետո դուրս եկա, բայց մայրիկիս չտեսա և կարծեցի, որ կորել եմ: Ես սկսեցի լաց լինել և գնացի այնտեղ, որտեղ մայրիկիս հետ կանգնած էի: Հետո տեսա, որ մայրիկս անհանգստացած նույնպես գալիս է նույն տեղը: Նա բարկացավ ինձ վրա, որ առանց թույլտվության մտա և կորա: Այդ օրը մինչև հիմա հիշում եմ: Читать далее

Եթե ես լինեի աշնանային տերև

49947930_1997498893690374_155282094455521280_n

Եթե ես լինեի աշնանային տերև, շատ ուրախ կլինեի: Կունենայի վառ հագուստ, որի շնորհիվ կտարբերվեի այլ տերևներից: Արևի վառ լույսի տակ կփայլեմ տարբեր գույներով: Իսկ երբ ծառից պոկվեմ, ապա քամու հետ խաղալով կթռչեմ հեռո՜ւ,հեռո՜ւ, անգամ կարող է հասնեմ այլ երկիր և կծանոթաման իմ նման վառ տերևների հետ: Ո՞վ գիտե, միգուցե և այլ մոլորակ կհասնեմ:

Աշխարհի իմ տաքուկ անկյունը

74883006_749270935589018_4439581284397744128_oՍիրում եմ դպրոցից և պարապմունքներից հետո վերադառնալ տուն: Կան մարդիկ, ում համար տանը ձանձրալի է և նրանք փախչում են դուրս: Ինձ մոտ ամեն ինչ հակառակն է: Եթե անգամ դաս կամ պարապմունք չունեմ, մեծ ուրախությամբ տանն եմ նմուն և օրս անցկացնում եմ իմ սիրելի մարդկանց հետ, խաղ եմ խաղում, նկարում եմ, գիրք եմ կարդում:  Իմ կարծիքով, աշխարհում տաքուկ անկյունը դա քո տունն ու ընտանիքն է:

Ուզում եմ խոսել երազանքների մասին

4Ամեն մարդ ունի երազանքներ:  Մեր երևակայությունում դրանք արտացոլվում է տարբեր ձևերով: Տարիների ընթացքում միևնույն երազանքը զարգանում է և ստանում է տարբեր տեսքեր: Ամեն օր, երբ պառկում եմ քնելու, ես երազում եմ: Երազում եմ լինել հայտնի ճանապարհորդ, ունենալ մեծ հաջողություններ սպորտում, կարողանալ նկարել մուլտֆիլմներ, որոնք կսիրեն բոլորը: Իհարկե, դրանք դեռ պարզապես երազանքներ են, բայց ես կարծում եմ, եթե տարիների ընթացքում աշխատեմ այդ երազանքների շուրջ, ապա նրանք անպայման կիրականանա: Читать далее

Իմ սիրած ուսուցիչը

Իմ ամենասիրելի ուսուցիչն ընկեր Անհիտն է: Նա դասավանդել է տարրական դասարանում: Նրա հետ միշտ հետաքրքիր էր, դասերը անցնում էին շատ ուրախ, տարբեր խաղեր էինք խաղում: Ընկեր Անահիտը շատ բարի էր: Նա երբեք չէր գոռում ու չէր զայրանում, ամեն ինչ բացատրում էր հանգիստ: Ճամփորդությունների ժամանակ մեծ հոգատարությամբ էր վարվում մեզ հետ: Ամեն անգամ, երբ իջնում էինք խոհանոց,  բոլորս արագ մոտենում էինք ընկեր Անահիտի, որ ձեռքը բռնենք:

Նա մեզ ընդամենը 2 տարի դասավանդեց, բայց ես նրան հիշում և սիրում եմ:

Ընկերություն

69876407_708575069658605_6985573726360174592_nՅուրանքանչյուր մարդուն հարկավոր է ընկեր: Ընկերը այն մարդն է, որի հետ հետաքրքիր է ժամանակ անցկացնել, ով քեզ ցանկացած հարցում փորձում է օգնել: Ընկերության մեջ ամենակարևորը վստահությունն է այն մարդու հանդեպ, որին դու համարում ես ընկեր:  Ընկերը երբեք չի դավաճանի և չի թողնի դժվար իրավիճակում, գաղտնիքները ոչ մեկին չի ասի: Իզուր չեն ասում, որ իսկական ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ: Միայն տարիներ անց կարող ես հասկանալ, քո կողքի մարդը քեզ ընկեր է, թե ոչ: