Վիլյամ Սարոյան — «Դաշնամուր» վերլուծություն

k-chemu-snitsya-pianino-fortepiano-2Վիլյամ Սարոյանի — «Դաշնամուր» պատմվածքը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, որի անունը Բեն է: Նա սիրում է դաշնամուր, բայց համարում է, որ նվագել չգիտի: Սակայն փոքր տարիքից որտեղ դաշնամուր էր տեսնում, անպայման մոտենում էր և փորձում էր նվագել: Նա երազում էր տանը փոքրիկ դաշնամուր ունենալ, բայց այդքան գումար չուներ, որ կարողանա գնել: Читать далее

Реклама

Վիլյամ Սարոյան «Նարինջները» — վերլուծություն

31936b3cd60bb2b4864872e542ff10ffՎիլյամ Սարոյանի «Նարինջները»  պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է, որի ծնողները մահացել էին և նա ապրում էր իր հորեղբոր ընտանիքում: Տղան իրեն այնքան դժբախտ էր զգում, որ անգամ չէր կարողանում ժպտալ: Նա հոգնել էր հորեղբոր և նրա կնոջ անվերջ վեճերից:

Հորեղբայրը տղային մենակ թողնում է փողոցի անկյունում, որ նարինջ վաճառի և գնում է տուն: Կողքով անցնող մեքենաները չէին կանգնում, բայց տղային բոլորից շատ վշտացնում էր այն, որ ոչ ոք նրա ժպիտին չպատասխանեց ժպիտով: Նրան շատ բան պետք չէր, թեկուզ մեկը ժպտար ի պատասխան և նա իրեն լավ կզգար: Читать далее

Որքա՞ն է կշռում մեկ բաժակ ջուրը

5a2c08f5d860b_beneficiileapei.jpg.f04462ba677c8505b9e4440b7fde5d93-740x492Դասի սկզբում պրոֆեսորը բարձրացրեց փոքր քանակությամբ լի ջրով բաժակը: Նա այնքան ժամանակ պահեց այդ բաժակը,  մինչև բոլոր ուսանողներն ուշադրություն չդարձրեցին նրա վրա, իսկ հետո հարցրեց.

— Ձեր կարծիքով, որքա՞ն է կշռում այս բաժակը:

— 50 գրամ:

— 100 գրամ: Читать далее

Վիլյամ Սարոյան «Նարինջները»

31936b3cd60bb2b4864872e542ff10ffՆրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը: Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքի շարունակություն:

Այդ խորհրդավոր մարդու անունն էր Չ. Անատաս՝ որը հակառակ կարդալիս նշանակում է սատանա: Թիմը պարոն Չ. Անատասի հետ գործարք է կնքում, որի համաձայն տղան ստացավ ցանկացած գրազ հաղթելու ունակություն, բայց դրա փոխարեն այդ մարդը վերցրեց Թիմի երջանիկ ծիծաղը: Читать далее

Ագուտագավա «Գորտը»

72174633_725757931273652_30132854893576192_n

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում, որովհետև իրանցից բացի ոչ ոքի չեն ուզում տեսնել:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձի դերը ստեղծագործության մեջ կարևոր է, որպեսզի ցույց տան, որ եսասեր մարդիկ (կենդանիները) պետք է պատժվեն և իրենցից բացի ուրիշներինել տեսնեն:

Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Այսօր շարունակեցի կարդալ Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքը:

Թիմ Թալերի հայրը մահանում է շինարարությունում:  Թիմի դրությունն ընտանիքում էլ ավելի է դժվարանում: Նրա խորդ մայրը անընդհատ օգտագործում է նրան, փոքր եղբայրը՝ Էրվինը, չի թողնում, որ Թիմը հանգիստ դասերը սովորի և նա հազիվ մինչև 5 դասարան է սովորում: Նա միայն մի հնարք ուներ, որն օգնում էր նրան բոլոր չարիքներին դիմանալու: Դա վարակիչ ծիծաղն էր:

Читать далее

Աբրահամ Լինքոլնի նամակը` որդու ուսուցչին

Abraham-Lincoln-1000x670

  1. Ի՞նչ իմացար Աբրահամ Լինքոլնի մասին:

Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Ամերիկացիները  ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինկոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը:

Աբրահամ Լինքոլնը փաստացի «ամերիկյան երազանքի» մարմնացումն էր: Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Այսօր ես սկսեցի կարդալ Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքը:

Պատմվածքը պատմում  է մի տղայի մասին, որի անունն է Թիմ: Նրա մայրը մահացել էր, երբ Թիմը  3 տարեկան էր և նա ապրում էր իր հայրիկի հետ:  Բայց մի օր նրա հայրիկը որոշում է կրկին ամուսնանալ և Թիմի համար սկսվում է դժվար ժամանակ:  Թիմը հայրիկին գրեթե չէր տեսնում: Հայրիկը աշխատում էր շինարարությունում և նրա աշխատանքային տեղը շատ հեռու էր, այդ պատճառով Թիմը հյրիկին  տեսնում մայն կիրակի օրը: Այդ օրը նրա համար շատ ուրախ օր էր, որովհետև հայրիկի հետ կարող էր անցկացնել ամբողջ օր: Թիմը ուներ նաև փորք եղբայր, որի բոլոր չարությունների համար պատժվում էր Թիմը: