Ուզում եմ խոսել երազանքների մասին

4Ամեն մարդ ունի երազանքներ:  Մեր երևակայությունում դրանք արտացոլվում է տարբեր ձևերով: Տարիների ընթացքում միևնույն երազանքը զարգանում է և ստանում է տարբեր տեսքեր: Ամեն օր, երբ պարկում եմ քնելու, ես երազում եմ: Երազում եմ լինել հայտնի ճանապարհորդ, ունենալ մեծ հաջողություններ սպորտում, կարողանալ նկարել մուլտֆիլմներ, որոնք կսիրեն բոլորը: Ի հարկե, դրանք դեռ պարզապես երազանքներ են, բայց ես կարծում եմ, եթե տարիների ընթացքում աշխատեմ այդ երազանքների շուրջ, ապա նրանք անպայման կիրականանա: Читать далее

Реклама

Գործնական քերականություն 07.10

  1. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի  սև տեսակը, որի փետրավորումը  սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց  և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

Читать далее

Իմ սիրած ուսուցիչը

Իմ ամենասիրելի ուսուցիչն ընկեր Անհիտն է: Նա դասավանդել է տարրական դասարանում: Նրա հետ միշտ հետաքրքիր էր, դասերը անցնում էին շատ ուրախ, տարբեր խաղեր էինք խաղում: Ընկեր Անահիտը շատ բարի էր: Նա երբեք չէր գոռում ու չէր զայրանում, ամեն ինչ բացատրում էր հանգիստ: Ճամփորդությունների ժամանակ մեծ հոգատարությամբ էր վարվում մեզ հետ: Ամեն անգամ, երբ իջնում էինք խոհանոց,  բոլորս արագ մոտենում էինք ընկեր Անահիտի, որ ձեռքը բռնենք:

Նա մեզ ընդամենը 2 տարի դասավանդեց, բայց ես նրան հիշում և սիրում եմ:

Գործնական-քերականական առաջադրանքներ 02.10

  1. Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք-դասի գիրք, հեռագիր- հեռու գիր, արոտավայր-արոտի վայր, լրագիր-լուրի գիր, ծառաբուն-ձառի բուն, մրգաջուր-մրգի ջուր, մրջնաբույն-մրջունի բույն, ծաղկեփունջ-ծաղկի փունջ, միջնապատ-միջին պատ:

Բ. Վիպագիր-վեպ գող, մեծատուն-մեծ տուն ունեցող, զինակիր- զենք կրող, ժամացույց-ժամ ցույց տվող, կողմնացույց-կողմերը ցույց տվող, երգահան-երգ գրող, քարահատ-քար հատող, պատմագիր- պատմություն գրող, քանդակագործ-քանդակներ ստեղծող: Читать далее

Գործնական-քերականական առաջադրանքներ 30.09

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք:

Հասարակ  գոյականներ Գյուղ, սեր,գայլ,խնձոր,կարոտ,մարդ,խաղալիք, շուն,  հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, հրապուրանք
Հատուկ գոյականներ ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան
Թանձրացական (նյութական)  գոյականներ Գայլ, խնձոր, մարդ, շուն, ընկեր, կատու
Վերացական գոյականներ սեր, կարոտ, հմայք, խաղաղություն, հրապուրանք:
Անձ  ցույց տվող գոյականներ Արմեն, Դավիթ, մարդ, ընկեր
Ոչ անձ ցույց տվող գոյականներ Գյուղ, սեր,գայլ,խնձոր,կարոտ,խաղալիք, շուն,  հմայք, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, հրապուրանք
Շնչավոր գոյականներ Արմեն, Դավիթ, մարդ, ընկեր
անշունչ գոյականներ Գյուղ, սեր, խնձոր,կարոտ,խաղալիք, գայլ,   հմայք, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, շուն,  գնդակ,  կատու,  հրապուրանք

Читать далее

Ճաբուա Ամիրեջիբիի «Հեծանիվը»-վերլուծություն

Ճաբուա Ամիրեջիբիի «Հեծանիվը» պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է, որն ուզում էր հեծանիվ: Հայրիկը գնելու փոխարեն տղային աշխատանքի ընդունեց, որպեսզի նա իր աշխատավարձով գնի հեծանիվ: Մի քանի ամիս աշխատելուց հետո նա հավաքեց 720 ռուբլի: Այն օրը, երբ ուզում էր գնել հեծանիվ այդ փողը տվեց քրոջը, որը գնում էր ապրելու աղքատ տղայի հետ: Ծնողները նրա վրա զայրացան, բայց միևնույն ժամանակ հպարտանում էին, որ այդքան լավ տղա է մեծանում: Տղան մնաց առանց հեծանիվ:

Իմ կարծիքով հայրիկը ճիշտ վարվեց, որ տղային տարավ աշխատանքի, որովհետև փոքր տարիքից կիմանա, թե ի՞նչ դժվարությամբ են փող աշխատում և հավաքում: Բայց իմ կարծիքով հայրը սխալ վարվեց, որ տղայի այդպիսի լավ վարմունքից հետո նրան հեծանիվ չգնեց: Միգուցե հաջորդ ամռանն էլ տղան կաշխատի և վերջապես կկարողանա գնել հեծանիվ:

Գործնական քերականություն 19.09

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օրինակ` «Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորությունից  է առաջացել:

Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արածների համար:

Читать далее

Ընկերություն

69876407_708575069658605_6985573726360174592_nՅուրանքանչյուր մարդուն հարկավոր է ընկեր: Ընկերը այն մարդն է, որի հետ հետաքրքիր է ժամանակ անցկացնել, ով քեզ ցանկացած հարցում փորձում է օգնել: Ընկերության մեջ ամենակարևորը վստահությունն է այն մարդու հանդեպ, որին դու համարում ես ընկեր:  Ընկերը երբեք չի դավաճանի և չի թողնի դժվար իրավիճակում, գաղտնիքները ոչ մեկին չի ասի: Իզուր չեն ասում, որ իսկական ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ: Միայն տարիներ անց կարող ես հասկանալ, քո կողքի մարդը քեզ ընկեր է, թե ոչ:

Գործնական քերականություն 13.09

Գոյական անուն (գոյականին վերաբերում են առաջին երկու առաջադրանքները)

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկբուժումմուրճհոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

Читать далее

Գործնական քերականություն 12.09

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
  • Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
  • Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
  • Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառում ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
  • Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
  • Նա անապատում բարբառում, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
  • Անմիտ ու անշնորհք բռբում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

Читать далее