Վահան Թոթովենց «Ներման աղոթքը»

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր… Читать далее

Ջեյմս Կրյուս «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»

297344_56382919Ջեյմս Կրյուսի «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» գիրքի 21-24-րդ գլուխներ:

Թիմն ու բարոն Անատասը թռչում են Միջագետքի դղյակը, որ հասկանան դրությունը «յուղի շուկայում», Այնտեղ նա ծանոթացավ Սելեք Բայի հետ՝ ամենախոշոր վաճառականը արևապաշտների շրջանում և նրանց առաջնորդը,  և հասկացավ, որ  նոր ծանոթների և ուրիշ ժողովուրդների մասին երբեք չպետք է դատել չափազանց շուտափույթ։ Այնուհետև նրանք գնացին դյակ:  Читать далее

«Հարիր զսա» — հարիսայի պատմություն

74457385_754230845093027_6720776670300602368_nՀարիսան հայոց տոնա — ծիսական ուտեստ լինելուց բացի նաև դասվել է զորաց ուտեստների դասին:

Հարիսա բառն էլ, ըստ մեր զրուցակցի, ծագել է հարել բառից.  Խրիմյան Հայրիկը թոռնիկին պատմում է հարիսայի պատմությունը: Ասում է, երբ Գրիգոր Լուսավորիչը Վիրապից դուրս գալով՝ Վաղարշապատում վաթսուն օր քարոզել է հեթանոս հայ ժողովրդին, ցանկություն է ունեցել աղքատների համար ճաշ պատրաստել:  Հազարավոր գյուղացիներ եզ ու ոչխար են մորթել, միսը լցրել կաթսաները՝ կորկոտի հետ, հաստաբազուկ երիտասարդներին էլ պատվիրել են՝ «Հարեք զսա»: Այստեղից էլ ճաշի անունը: Читать далее

Եթե ես լինեի աշնանային տերև

49947930_1997498893690374_155282094455521280_n

Եթե ես լինեի աշնանային տերև, շատ ուրախ կլինեի: Կունենայի վառ հագուստ, որի շնորհիվ կտարբերվեի այլ տերևներից: Արևի վառ լույսի տակ կփայլեմ տարբեր գույներով: Իսկ երբ ծառից պոկվեմ, ապա քամու հետ խաղալով կթռչեմ հեռո՜ւ,հեռո՜ւ, անգամ կարող է հասնեմ այլ երկիր և կծանոթաման իմ նման վառ տերևների հետ: Ո՞վ գիտե, միգուցե և այլ մոլորակ կհասնեմ:

Գործնական քերականություն 12.11

  1. Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) Սպասում, քույր, շուն, գիշեր 
Սեռական (ո՞ւմ, ինչի՞) Սպասումի, քրոջ, շան, գիշերվա 
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) Սպասումին, քրոջը, շանը, գիշերին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) Սպասումից, քրոջից, շնից, գիշեր ից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) Սպասումով, քրոջով, շնով, գիշերով 
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) Սպասումի, քրոջ, շան, գիշերվա 

Читать далее

Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:- Читать далее

Գործնական քերականությու 11.11

Կետադրել հատվածները.

I

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար,  որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ  կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ  դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը,  բարձրացան լեռան  վրա ու հանգիստը կյանք վայելեցին: Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կեսճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իներնց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին: Читать далее