Սարգիս Հարությունյան « Հայ հին վիպաշխարհ»

Հայ հին վիպաշխարհ

Հայկ դյուցազն

42668541_1854743284632603_6646698221135462400_nԱհեղ և երևելի էին առաջին աստվածները, որոնք ստեղծեցին աշխարհն ու մարդկությունը, միաժամանակ և աշխարհի մեծամեծ բարիքները։ Այդ աստվածներից են սերում հսկաների սերունդը՝ վիթխարի ու հաղթանդամ դյուցազուններ, որոնք ամբարտավանանալով և ըմբոստանալով, վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը, հասնելու երկինք՝ աստվածներին։ Երբ կառուցում են աշտարակը, աստվածների ցասումից վիթխարի հողմ է բարձրանում, կործանում աշտարակը։ Միաժամանակ աստվածների կամքով, յուրաքանչյուր մարդ և հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով է սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է ընկնում նրանց մեջ։ Читать далее

Реклама

Առասպել Արագած լեռան մասին

z_9f0fe0f7Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեղիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը:

Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Читать далее

Առասպել Սևանա լճի մասին

z_1964b087Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է: Читать далее

Առասպել հայոց լեռների ուժի մասին

z_14e1493aՄի անգամ Ասորեստանի թագավոր Նինոսը՝ հանրահայտ Շամիրամի ամուսինը, նամակ է գրում հայոց թագավոր Արամին՝ Արա Գեղեցիկի հորը. «Գրում եմ քեզ, Հալդի երկրի թագավոր (այդպես էին անվանում Հայաստանը ասորիները) և այս նամակով ես ուզում եմ քեզ փրկել վերահաս վտանգից:

Մեր երկրի իմաստուններն ասում են, որ շուտով երկնքից մի հսկա դյուցազն կիջնի, ողջ Հայքը կառնի իր մեծ թիկնոցի տակ, որի պատճառով արեգակը կփակվի, և թանձր խավարը կպատի քո տիրությունը: Քո երկրի ողջ հպատակները կդատապարտվեն մահվան, քանի որ արևի լույսը չեն տեսնի: Читать далее

Անահիտ լճի լեգենդը

z_3f60e95fԱրարատ լեռան գագաթին մի լիճ կա՝ անսովոր գեղեցկությամբ, որի հետ կապվում են բազում պատմություններ ու առասպելներ: Դրանցից մեկը երկար ժամանակ հայտնի էր Արարատյան դաշտի բնակիչների շրջանում: Պատմում են, որ մի օր պտղաբերության և բերքի աստվածուհի, ոսկեծամ Անահիտը, լողացող ամպերի միջով քայլելիս, սիրահարվում է մառախուղի մեջ փայլող Արարատ մեծ լեռանը:

Նրա սերն այնքան ուժեղ էր, որ լույսնի լույսով ողոված ամեն գիշեր նա թողնում էր Արաքսի ջրերն ու անքնությամբ տառապելով թափառում էր հովիտներում՝ շշնջալով սիրո և ջերմության խոսքեր, որոնք նուրբ զեփյուռի նման բարձրանում էին Արարատի գագաթը: Գիշերները հաջորդում էին իրար, իսկ նրա օրերը՝ լցվում անպատասխան սիրով: Մեծ Արարատը լռում էր, իսկ այդ լռությունը պատռում էր Անահիտի սիրտն ու հոգին: Читать далее

Առասպել Արարատի ծննդյան մասին

8CPYygeTfc8Սա շատ հին, հեթանոսական ժամանակներից եկած պատմություն է: Ասում են, որ կրակի և հրի աստվածը՝ Վահագնը, վայելչակազմ, կատարյալ մի էակ էր, բայց բնավորություն ուներ՝ անհանգիստ և պայթուցիչ: Պատահական չէր, որ այն օրը, երբ ծնվեց Վահագնը, որպես Տիեզերքի խորհրդանշան համաշխարհային խնդություն կատարվեց: Այդ օրը բոլոր աստվածները հրճվում էին՝ տեսնելով Վահագնին: Ու նա բոլոր աստվածներից բազմաթիվ նվերներ ստացավ: Գեղեցկուհի Աստղիկը դրոշմեց նրա մանուկ ճակատին սիրո համբույրը ու կապեց նրա ձեռքին աստղերից հյուսած Պատերազմի ու Խաղախության նշանը, որ կրակի աստծո ուժը անսասան դառնա: Читать далее

Առասպել Հաղպատի վանքի մասին

untitled2Հաղպատի վանքը հայկական թագավորության ծաղկման ժամանակաշրջանի հուշարձաններից է: Հայկական հին զրույցը պատմում է, որ աբեղաները այստեղ ուսումնասիրում էին տարբեր գիտություններ, աստվածաբանության դասեր էին ստանում, զբաղվում էին գեղանկարչությամբ ու գրքերը կրկնօրինակելով: Պատմում են նույնպես, որ վանքի շինարարությանը շատ նպաստեց մրցողականության մթնոլորտը:Մի անգամ, երբ աբեղա շինարարները վերջացրեցին գեղեցիկ տաճարի կառուցումը հարևան Սանահինում, աշակերտներից մեկը բերանից բաց թողեց, թե.

— Եթե ես ճարտարապետը լինեի, ապա ավելի գեղեցիկ տաճար կկառուցեի… Читать далее

Առասպել Արաքս գետի մասին

f45f1150460943.560886f81e38eՀայ թագավոր Արաքսը երկար և արյունաքամ պատերազմում էր պարսիկների հետ: Մի անգամ նա երազ տեսավ՝ իբր ինքը տանուլ է տալու վճռական ճակատամարտը: Առավոտյան Արաքսի կացարանում հայտնվեց մի անծանոթ մարդ, որը ներկայացավ իբրև աստղագուշակ: Նա ասաց թագավորին.

— Այն ժամանակ կհաղթանակես երբ երկու ամենագեղեցիկ կույսերին մատաղ կանես:

Արաքսը հրամայում է վռնդել աստղագուշակին: Սակայն ինքն ընկնում է հուսահատության մեջ: Читать далее

Առասպել Բյուրակն լեռան մասին

1d36d23b156ead252433d4ce2c21c387_LՀայաստանում բարձր ու սիգապանծ մի լեռ կար: Նրա սիգապանծ լանջերից հազարավոր աղբյուրներ են ժայթքում: Բայց Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայաստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիսկ Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է: Читать далее

Առասպել մագաղաթի մասին

magaxat

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիներին, այսինքն՝ քերթող էին: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր: Читать далее