Բնագիտություն (դասարանական աշխատանք)

1.Բույսերի աճը կատարվում է գոյացնող հուսվածքների հաշվին:

2 .Բույսի մարմնում մի հատվածից մյուսն անընդհատ շարժվում են ջուրը, տարբեր նյութեր փոխադրող հյուսվածքի հաշվին:

3.Կան առանցքային և  փնջաձև  արմատային համակարգեր : Читать далее

Սեռական բազմացում

Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:

Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:

elitefon.ru_22407.jpg

Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն: Читать далее

Սննդային շղթա

Ոչ պիտանի, բայց դեռևս էներգիայով հարուստ նյութերն օգտագործում են այլ օրգանիզմներ։ Այսպիսով, կենսաերկրացենոզներում էվոլուցիայի ընթացքում կազմել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաններ, որոնք հաջորդաբար նյութեր և էներգիա են ստանում ելակետային սննդանյութից։ Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:

Ամենա պարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային դիակեր միջատներ ու նեխման միկրոօրգանիզմներ։ Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ՝ գիշատիչներ և մակաբույծներ։ Читать далее

Արտազատություն (բնագիտություն)

hello_html_5d3f041c[1].jpg1. Ի՞նչ է արտազատությունը: Ո՞ր նյութերն են արտազատվում: Ի՞նչ նշանակություն ունի արտազատությունն օրգանիզմում:

— Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

Արտազատվում են բազմաթիվ ոչ պիտանի և նույնիսկ թունավոր նյութեր, որոնք առաջանում են  նյութերի փոխանակության հետևանքով: Օրինակ՝ ջրի ավելցուկր, աղերը, օրգանիզմ թափանցած թունավոր նյութերը:

 Օրգանիզմը մաքրվում է:

Читать далее