Ուսումնական աշուն / նոյեմբերի 2-7

Ընթերցողական նախագիծ

Արձակուրդի ընթացքում կարդացել եմ Ստենդալի «Նապոլեոնի կյանքը» գիրքը:

Ստենդալը համարվում է Նապոլեոնի կենսագիրներից մեկը, քանի որ եղել է նրա ժամանակակիցը, ծառայել է նրա բանակում, մասնակցել նրա արշավանքներին, ականատես եղել նրա վերելքին ու անկմանը:

Նապոլեոն Բոնապատրը ծնվել է 1769թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում:  Նրա հայրը՝ Կառոլ Բուոնապարտը, իրավաբան էր, բայց 1764թ ծառայության է անցնում հեղափոխական Պասկալյա Պաոլիի մոտ որպես օգնական: 

Читать далее

Գազար / Ուսումնական աշուն նախագիծ / նոյեմբերի 2-7

Գազարը հովանացավորների ընտանիքին պատկանող միջին եվրոպական բույս է: Հին հույները, իսկ նրանցից հետո հռոմեացիները գազարը լայնորեն մշակում էին, անվանելով այն «դաուկուս» կամ «կարոտե»: Միայն XVIIդ. Եվրոպացիներըը սկսեցին գազարը աճեցնել ամենուրեք և ստեղծեցին ամենալավ տեսակներից մեկը՝ կարոտելը: XVI-XVIIդդ Մոսկվա այցելող օտարերկրացիները վկայում, որ գրեթե ամեն մի տանը կից կար բանջարանոց, որը միևնույն ժամանակ մրգատու այգի էր, գազարի մարգերը գտնվում էին մրգատու ծառերի միջև: Читать далее

Հետաքրքիր բացահայտումներ / ուսումնական նախագիծ / Նոյեմբերի 2-7

«Հետաքրքիր բացահայտումներ զիվորական մեկ ատրիբուտի մասին»

Թնդանոթ

Առաջին հրազենը(եղեգնյա «հրե նետ») հայտնի է Չինաստանից, դեռևս 10-րդ դարից: Չինական առաջին ռմբանետերը և գնդային արկերը թվագրված են 12-րդ դարի կեսերին: Ամենահին, հնէաբանական հետազոտութունների ժամանակ գտնված չինական ռմբանետը ձուլված է եղել 1288 թվականից ոչ ուշ:

Читать далее

Տերակոտե բանակ Չինաստանում / թարգմանություն

1974 թվականին Չինաստանի Շանսի նահանգում տեղի Յանի բնակիչը և նրա հարևանները որոշեցին ջրհոր փորել, որի արդյունքում հայտնաբերեցին այժմյա լեգենդարար Տերակոտե բանակը, որը բաղկացած էր 7-9 հազար կավե մարտիկներից, յուրաքանչյուրի քաշը 135 կգ.: Նման եզակի բանակի հորինվածքը կապված է  չինացիների հետմահու հավատքի և թաղման ավանդույթի հետ, ըստ որի երկրի տիրակալի հետ էին թաղում նրա հպատակներին: Այդ ավանդույթը կար դեռ  մ.թ. առաջ:

Читать далее

Անդրանիկ Օզանյան / ուսումնական նախագիծ / նոյեմբերի 2-7

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Անդրանիկ անունը նշանակում է «առաջնեկ», իսկ Օզանյան ազգանունը նրա նախնիները վերցրել են հայրենի բնակավայրից՝ Շապին Գարահիսարին հարևան Օզան գյուղից: Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է ընդամենը մեկ տարեկան, նրան խնամելու գործն իր ուսերին է վերցրել քույրը՝ Նազելին:

Պատանեկան տարիներից հյուսնություն է արել Անդրանիկի Օզանյանն ամուսնացել է 17 տարեկանում, երբ աշխատում էր  հոր ատաղձագործական խանութում: Մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, Անդրանիկի կինը վախճանվել է, ցավոք դա չի փրկել երեխայի կյանքը և ծնվելուց մեկ օր անց նա նույնպես մահացել է:

Читать далее

Ացախ իմ տուն / Ուսումնական աշուն / 02.11 — 06.11

Ուրվագծային քարտեզի վրա ներկայացնել շրջապատող լեռները, լեռնաշղթանները, գետերը, լճերը և ջրամբարները։Օգտվել հետևյալ քարտեզներից։

Արցախը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնոտ տարածքը, Մեծ Հայքի ծայր արևելյան հատվածի մի մասը։ Նրա սահմաններն արևմուտքում հասնում են մինչև Սևանա լճի արևելյան ափերը, հարավ-արևմուտքում՝ Աղավնո (Հագարի), հարավում՝ Երախս (Արաքս) գետերը, արևելքում՝ խորանում Մուխանքի դաշտաբերանում, իսկ հյուսիսից՝ եզրագծվում Դարաբաղյան լեռնաշղթայով։

Читать далее

Գործնական քերականություն/Առաջադրանքներ/28.10

1.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով (բացի առաջին նախադասությունից):

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանա: Читать далее