Քննարկվող հարցեր (աշխարհագրություն)

1․ Ի՞նչ է ռասան։Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում։

Պատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման (սերման) միասնականություն արտահայտող մարդկանց արեալային խումբը կոչվում է ռասա:

2․ Որոշե՜լ նկարում պատկերված ռասան, և նկարագրե՜լ բնորոշ հատկանիշները։

Untitled

Читать далее

Ինքնաստուգում (աշխարհագրություն)

1․ Ի՞նչ է ուսումնասիրում հասարակական աշխարհագրությունը։

Հասարակական աշխարհագրությունը ուսումնասիրում է բնակչության և տնտեսության տեղաբաշխման օրինաչափություններն ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ այդ տեղաբաշխման տեղական առանձնահատկությունները որոշակի տարածաշրջաններում ու երկրներում: Читать далее

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները (գաղթերը)

  1. Ի՞նչ է բնակչության տեղաբաշխումը: Որո՞նք են բնակչության տեղաբաշխման վրա ազդող գործոնները:

Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակը փոխվում է ոչ միայն բնական շարժի (սերնդափոխություն), այլև մեխանիկական շարժի՝ միգրացիայի (գաղթերի) շնորհիվ:

  1. Ինչպիսի՞ն է աշխարհի բնակչության տեղաբաշխման իրական պատկերը: Ի՞նչ օրինաչափություններ կարող եք նշել

Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններով տարածքներում, առաջին հերթին` ջերմային տաք և բարեխառն գոտիներում գտնվող հարթավայրային և ծովափնյա շրջաններում: Միևնույն ժամանակ, խիստ նոսր են բնակեցված տունդրայի, տայգայի և անապատային բնական զոնաները, բարձր լեռնային շրջանները: Հետևաբար` մարդկանց կողմից չյուրացված կամ թույլ յուրացված տարածքներն առաջին հերթին ծայրահեղ բնական պայմաններ ունեցող վայրերն են։ Читать далее

Ուսումնական աշուն (աշխարհագրություն)

Վիճակագրական տվյալների վերլուծություն         

Վիճակագրությունը հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները բնութագրող տեղեկատվություն։ Վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ պրոցեսի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է մասսայական երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։ Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը 17-րդ դարում ստեղծել են Ու․ Պետտին  և Գրաունտը։  

Читать далее

Բնակչության վերարտադրությունը

Դասի հղում

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:

Читать далее

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Դասի հղումը

1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Բնակչության  թվի  և  կազմի  վերաբերյալ  հավաստի  տեղեկություններ  ստանալու  համար  աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում  են  ընդհանուր  մարդահամարներ։ՄԱԿ-ի  փորձագետները,  ի  մի  բերելով  բոլոր  երկրների  մարդահամարների  տվյալները,  ստանում  են  աշխարհի  բնակչության  ընդհանուր  թիվը: Читать далее

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Դաս 4. Աշխարհի պետությունների խմբավորումը (էջ 10)

1. Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության խմբերի՝

Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

գերխոշոր խոշոր միջին փոքր
Ռուսաստան Նիգերիա Նիդերլանդներ Անդորրա  
Ավստրալիա  Պակիստան Հայաստան Մոնակո
Արգենտինա Ուկրաինա Իսրայել  
Իրան Ֆրանսիա
Մոնղոլիա Կամերուն
Գերմանիա

Читать далее

Հասարակականաշխարհագրության ուսումնասիրման առարկան, խնդիրները և նշանակությունը

Դասի հղումը

1․ Նշել 5 բնական գիտություն, որոնք կապված են աշխարհագրության հետ 

  • Երկրաբանություն
  • հնագիտություն և պատմություն
  • բնագիտություն
  • քարտեզագրություն
  • աստղագիտություն

Արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

40779043_1826131400827125_5855311567263891456_n

  1. Ուսապարկ
  2. Դեղատուփ
  3. Ջրաման
  4. Անձրևապաշտպան թիկնոց
  5. Արևապաշտպան գլխարկ կամ գլխաշոր
  6. Ձմեռային գլխարկ
  7. Արևային ակնոց
  8. Լապտեր
  9. Քարտեզ և կողմնացույց
  10. Միջատներին վանող նյութ
  11. Լուցկի և կրակայրիչ
  12. Գրպանի դանակ
  13. Ֆոտոխցիկ
  14. Պոլիէթիլենային տոպրակներ աղբի համար
  15. Անձնական հիգիենայի պարագաներ