«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Իմ գերդաստանի պատմությունը շատ հետաքրքիր է:

20200417_182022

Իմ մայրիկիս պապիկի հայրիկի պապիկը՝ Դովլաթը, 1800-ական թթ., Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, իր երկու որդիների` Վարդանի ու Սայադի հետ,  Խոյ գավառից, որը գտնվում է  Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան նահանգում և Կապուտան լճից դեպի հյուսիս,  տեղափոխվել են Հայաստանի Մալիշկա գյուղ:

Իմ նախնիները եղել են խաչագողներ, բայց Հայաստան տեղափոխվելուց հետո չեն զբաղվել այդ գործունեությամբ: Ըստ արձանագրության, 1873թ. Վարդանն ու Սայադը արդեն ոչ թե Բադալով են (մոռացա ասել, որ ի սկզբանե Դովլաթի ազգանունը եղել է Բադալով), այլ Դովլաթով: Այդպես առաջացել է մայրիկիս ազգանունը՝ Դովլաթյան:

Ինչո՞վ են զբաղվել այդ երկու եղբայրները՝ դժվարանում եմ պատասխանել: Բայց գիտեմ, որ  մայրիկիս պապիկի հայրը՝ Հովհաննեսը՝ Վարդանի տղան, շատ հարուստ է եղել: Իր մահից առաջ նա իր կնոջը կանչում է և թաքուն ասում, որ այգում մի կուժ ոսկի է պահել: Սակայն, ինչպես ասում են, կինը չի գտնում այդ ոսկիները և արդյո՞ք այն մեկ ուրիշ ն է գտել, թե ոչ՝ անհայտ է: Ասեմ նաև, որ Մալիշկա գյուղի սուրբ Աննա եկեղեցին կառուցված է մայրիկիս պապիկի հայրական տան կողքը:

Մայրիկիս պապիկի մեկ տարին դեռ չէր լրացել, երբ նրա հայրը մահանում է, և նա մայրիկի հետ տեղափոխվում է Բուդյոնովսկ և միայ 1937թ. վերադառնում Հայաստան: Մասնագիտությամբ նա բժիշկ էր: Մասնակցել է Մեծ Հայրենական պատերազմին, եղել է դասակի հրամանատար և կռվել է Լենինգրադի գծում: Սակայն վիրավորումից հետո 1944թ զորացրվում է: Բոլոր շքանշանները՝ մոտ 15 շքանշան, որոնք ստացել է պատերազմի տարիներին, պահպանվում են մինչ օրս:

1950թ. նշանակվել է Վարդենիսի բուժտեղամասի տնօրեն: Տեղափոխվելով Երևան՝ մինչև կյանքի ավարտն աշխատել է շտապօգնության բաժանմունքում:

Սա իմ տոհմի պատմության մի փոքրիկ մասն է: Մայրիկիս երկու տատիկների և մյուս պապիկի տոհմանակ պատմությունները ևս շատ հետաքրքիր են, սակայն դրանց մասին կպատմեմ մեկ ուրիշ անգամ:

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s