Մաքուր էներգիայի անսպառ աղբյուր

Երբ Գիտական Ֆանտաստիկան Դառնում Է Իրականություն․ Էներգիա՝ Տիեզերքից

Երկրագնդի ուղեծրում էներգիա առաջացնող պլատֆորմի ստեղծման գաղափարը առաջին անգամ շրջանառվել է  ինժեներ Փիթեր Գլասերի կողմից, սակայն այն տարածում գտավ միայն որոշ գիտնականների շրջանում, և ֆինանսական ու տեխնոլոգիական դժվարությունների պատճառով դարձավ գիտական ֆանտաստիկայի նյութ։ 
Այժմ, շնորհիվ զարգացած տեխնոլոգիաների ու ահռելի ներդրումների, գիտական ֆանտաստիկան հնարավորություն ունի տեսանելի ապագայում իրականություն դառնալու։ 
Չինաստանը պատրաստվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում հեղափոխություն կատարել: Չինական տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիան աշխատանքներ է տանում ուղեծրային կայան ստեղծելու համար, որն արևային էներգիան կուտակելու է տիեզերքում և ապա փոխանցելու է Երկիր:
Նախատեսվող կայանը կտեղակայվի Երկրից 36000 կմ հեռավորության վրա։ Շնորհիվ նախատեսված շարժման ուղեծրի, այն մշտապես կունենա ուղիղ հասանելիություն դեպի արևը, միաժամանակ բացառելով մթնոլորտի ներգործությունը, այս եղանակով էներգիայի արտադրության արդյունավետությունը կավելանա մոտ 6 անգամ՝ համեմատած Երկրի արևային էլեկտրակայանների հետ:

Ըստ նախագծողների, արևային էլեկտրակայանը մարդկության համար ճանապարհ կբացի դեպի «մաքուր էներգիայի անսպառ աղբյուր»: Երկիր փոխանցելու համար էլեկտրական էներգիան նախ կվերածվի միկրոալիքային կամ լազերային ճառագայթների, այնուհետև կփոխանցվի Երկր:

Հետազոտողները ուսումնասիրում են 3D տպիչների և անդրոիդների օգնությամբ տիեզերքում էլեկտրակայան կառուցման հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել Երկրից ծանր սարքավորումների տեղափոխելուց:
Առաջին փորձարարական տիեզերական էլեկտրակայանի շինարարությունն արդեն սկսվել է Չունցին քաղաքում: Սկզբնական շրջանում չինացի գտնականները պլանավորում են կառուցել և գործարկել փոքր և միջին արևային էլեկտրակայաններ ստրատոսֆերայում (մթնոլորտի վերին շերտ՝ վերնոլորտ), որտեղ կարտադրվի էլեկտրաէներգիա 2021-ից 2025 թվականներին: Հաջորդ քայլը, ենթադրաբար, արեգակնային կայանի կառուցումն է, որի հզորությունը մինչև 2030 թվականը կլինի մոտ մեկ մեգավատ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s