Հավերժական շարժիչ

Ժամանակին արքաները և մեծահարուստները հսկայական գումարներ են խոստացել հավերժական շարժիչ հայտնագործողին, լաբորատորիաների և անհրաժեշտ սարքերի վրա մեծ գումարներ են ծախսվել:

Հավերժական շարժիչն այն մեխանիզմն է, որը կարող է անընդհատ աշխատել, չսպառելով սեփական էներգիան: Այդպիսի շարժչի գոյությանը հավատացող մարդկանց քանակը  հատկապես շատ էր միջնադարում և անգամ Լեոնարդո Դա Վինչին ուներ գծագրեր, որտեղ նկարագրում էր «հավերժ էներգիայի» աղբյուրները:

Այդպիսի գծագրերով պատրաստված սարքը  կարող է երկար ժամանակ պտտվել, քանի որ նրա մեջ կան փոքրիկ, բայց ծանր գնդիկներ, և անիվը մի փոքր հրելու պահին կարծես օգնում են ավելի շատ էներգիա կուտակել իրենց մեջ: Սակայն այն վերջ ի վերջո կանգ է առնելու, քանի որ շրջապատում օդ կա, որը խոչընդոտում է շարժմանը, իսկ առանցքում` շփում, որի հետևանքով այս սարքը կդադարի պտտվել անգամ անօդ տարածությունում:

16-17-րդ դարերում մարդիկ բացահայտեցին մոլորակների շարժումները: Բնական էր, որ հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին մտածել, որ մոլորակների թվացյալ հավերժական պտույտները կարող են շարժչի նախատիպ դառնալ: Անգամ շատ հայտնի ֆիզիկոս Նիկոլա Տեսլան հետևյալ միտքն է արտահայտել՝ «Մի օր մարդը կմիացնի իրեն սարքավորումները տիեզերական շարժչին, և այն ուժերը, որոնք ստիպում են մոլորակներին իրենց ուղեծրերում մնալ և պտտվել, կպպտեն մարդկային սարքավորումները»: սակայն մոլորակների շարժումները նույնպես հավերժ չեն՝ նրանք անընդհատ էներգիա են կորցնում և մի օր գուցե հայտնվեն արևի «երախում»:

Իհարկե կային նաև այլ, ավելի բարդ սարքեր, որոնք թվացյալ հավերժական շարժիչ են եղել, սակայն մարդկային գիտելիքների հարստացման զուգընթաց պարզ դարձավ, որ չի կարող որևէ համակարգ տալ շահում էներգիայի մեջ. էներգիա չի կարող ստեղծվել ոչնչից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s