Լսողության շնորհիվ մարդը կարողանում է տարբերել ձայներ: Լսողության շնորհիվ մարդը ընկալում է խոսքը, կարողանում է խոսել, տարբեր տեղեկություններ ստանալ:
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է արտաքին, միջին և ներքին բաժիններից:
Ականջի արտաքին բաժինը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումներ և ուղղում դեպի լսողության արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է: Այն լսողական փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում:
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Թարգմանության աղբյուր՝