Վահան Տերյան «Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Читать далее

Գործնական քերականություն 10.02. (Թվական անուն. թվականի տեսակները)

Թվական անուն. թվականի տեսակները

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

  • Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:
  • Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
  • Փոքրիկ հովիվը երեսուներեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:
  • Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
  • Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
  • Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

 Բոլար գոյականներն ու բայերը  քանակական թվականով են գործածվում: Читать далее

Թվական անուն. թվականի տեսակները

Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։

Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։ Читать далее

Հանրահաշիվ 10.02. (քառակուսիների տարբերությունը)

  • Օրինակ՝  (a-2)*(a+2)=a2+2a-2-22=a2-2
  • (b+4)*(b-4)=b2-4b+4b-42=b2-42
  •  a+7)(a-7)=a2-7a+7a-72=a2-7
  1. Արտահայտությունը ներկայացրեք բազմանդամի տեսքով երկու եղանակով.
  • ա) (p + q)(p q) = p2-q2
  • բ) (a b)(a + b) =  a2-b2
  • գ) (c + d)(d c) =  c2-d2
  • դ) (y x)(x + y) =  y2-x2
  • ե) (a − 3)(3 + a) =  a2-32
  • զ) (2 − b)(b + 2) =  22-b2
  • է) (m + 1)(m − 1) = m2-1
  • ը) (7 − n)(7 + n) = 72-n2

Читать далее

Առաձգականության ուժ: Հուկի օրենքը: Ուժաչափ:

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Բերել դեֆորմացիայի օրինակներ:

Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:

Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ: Читать далее

Ֆիզիկա (կրկնողություն)

1.Խտության, զանգվածի և ծավալի բանաձևերը:

  • ԽտությանP=m/v
  • ԾավալիV=m/p
  • Զանգվածի —  m=PV
  1. Ինչ է ուժը: Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ուժ: 

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:

 3. Ինչ միավորով է չափվում ուժը:

Ուժի միավորն է Նյուտոնը: Читать далее