Ջրիմուռներ

Vyzhivanie-v-dikoj-prirode.-Sedobnye-vodorosli-Last-Day-ClubՋրիմուռները ստորակարգ, ավտոտրոֆ սննդառության, քլորոֆիլ պարունակող բույսերի  կոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Նրանք հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռների չափսերը տատանվում են 30-50 մետրի սահմաններում:

Ջրիմուռները բազմանում են երեք ճանապարհով՝ վեգետատիվ, սեռական և անսեռ։

Վեգետատիվ բազմացում:  Միաբջիջ ջրիմուռների մոտ կատարվում է կիսման ճանապարհով՝ թելանման ջրիմուռների թալոմի ֆրագմենտացիայի միջոցով, այսինքն, առանձին հատվածների մասնատման, պաշարանյութով հարուստ մասնագիտացված հաստապատ բջիջների՝ ակինետների և ավելի զարգացած ջրիմուռների մոտ միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկների միջոցով։

Անսեռ բազմացում: Իրականացվում է սպորների, զոոսպորների (մերկ մոնադային բջիջներ) և ապլանտոսպորների (անշարժ սպորներ, կոկոիդ բջիջներ) միջոցով։ Գաղութային օրգանիզմների մոտ անսեռ բազմացման արդյունքում առաջանում է դուստր գաղութ։

Սեռական բազմացում: Այդ ժամանակ միաձուլվում են գամետանգիումներում ձևավորված երկու սեռական բջիջներ՝ գամետներ, որի հետևանքով առաջանում է զիգոտ։

Ջրիմուռների օգտագործում

Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում:Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:

Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s