Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

1f41b2364e089895256fa00d01582037

Աբրահամ Լինքոլնի բոլոր ասածների հետ համաձայն եմ, որովհետև նա ճիշտ է, որ որքան վատ մարդ կա, այնքան էլ լավ, որքան շատ փորձություններ անցնես, այնքան ավելի ուժեղ ես: Ինձ թվում է, որ շատերը դեմ կլինեն, որ դաժան մարդու հետ դաժան վերաբերվեն, բայց կան այնպիսի մարդիկ, որոց այլ կերպ հնարավոր չէ վերաբերվել: Միգուցե հարկավոր չէ նրանց հետ վարվել այնպես, ինչպես իրենք են վարվում ուրիշների հետ, պարզապես այդպիսի մարդկանց պետք է քիչ ուշադրություն դարձնել:

Բոլորը ճիշտ է, բայց պետք է ժամանակ, որպեսզի դա հասկանամ և դրան  հասնեմ:

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաններին հաճոյանալը ամենահեշտ բանն է: Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին: Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է… Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին… Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը: Եթե կարող եք՝ սովորեցրեք ծիծաղել, երբ տխուր լինի: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից: Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է: Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները: Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող (վատ բաների հանդեպ): Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ: Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s