Տարեվերջյան ամփոփում (պատմություն)

Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիք: «Հայրենիք» հասկացությունը: Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները: Լեռները:

Հայերի հայրենիքը կոչվում է  Հայաստան․։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու,․Սոմխեթի։

Հայրենիքը դա  այն երկիրն է, որտեղ մարդը ծնվել է և որի քաղաքացին է։

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 — 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներն են՝ Մեծ Մասիսը, Սավալանը, Սիփանը, Ջիլոն,  Արագածը:

Հայոց թագավորությունները Ք.ա. III դարում: Հայաստանը Ք.ա. IV դարի վերջին: Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք.ա. III դ.:

Ք.ա. 4 դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան և սպանված թագավորի որդին կարողացավ վերականգնել հայրական գահը ի շնորհիվ հայոց արքա Արդոատեսի:

Ք.ա. 3 դարում Սելևկյան տերությունը բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը, սակայն ապարդյուն, քանի որ հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասին: Ք.Ա. 3 դարի վերջում Հայաստանը թուլացավ և Ք.ա. 201 թ Սելևկյան արքա Անտիոքոս III –ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստանը, որի արդյունքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը:

Տիգրան II-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը: Տիգրան II-ի գահակալումը: Ծոփքի վերամիավորումը: Տիգրան II Մեծի տերության ստեղծումը: Հայկական աշխարհակալության ընդլայնումը: Հայպոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայպարթևական պատերազմը: Սելևկյան պետության միացումը:

 Ք.ա. 95 թ. Տիգրան II-ն, Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելյան որոշ հողեր («70 հովիտները»), ազատվեց պատանդությունից և բարձրացավ հայոց գահին:

Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային: Տիգրան Մեծը Զարեհյանների իշխանությանը վերջ տրվեց, թագավոր Արտանեսը սպանվեց, և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ Գոդերձի առաջարկով Տիգրան Մեծը հաշտություն կնքվեց, որով հայոց թագավորությունը ստանում էր Ատրպատականի թագավորություն, Հյուսիսային Միջագետքը Կորդուքի թագավորության հետ միասին, «70 հովիտները», իսկ Գոդերձը՝ հօգուտ հայոց արքայի, հրաժարվում էր «արքայից արքա» տիտղոսից, որն այնուհետև կրելու էին Տիգրան II-ն և նրա ժառանգները:

Ք.ա.95-70 թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովի մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ տարածք:

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Ք.ա. 94 թ. կքնվեց հայ-պոնտական  ռազմաքաղաքական դաշինք , որի համաձայն Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝արևմուտքում, կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը, և Տիգրանը կնության է վերցնում Միհրդատ VI Եվպատորի դստերը` Կլեոպատրային: Ք.ա. 93 թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն: Հռոմի միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն այն թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և. մեծ թվով գերիներ:

Ք.ա. 87 թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ II՝ Տիգրան Մեծի փեսան, և Տիգրան Մեծը արշավեց Պարթևստանի վրահայկական տարածքները վերադարձնելու համար: Նա ջախջախեց զորքերը, պաշարեց մայրաքաղաքը և վախեցած պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն տարածքները, այլ նաև շնորհեց “Արքային արքա” տիտղոսը:

Ք.ա. 85-84 թթ. հայոց տերությանը միացվեցին Կոմմագենեն, Հայոց Միջագետքը, Ոսրոենեն և Միգդոնիան: Հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը, որը երկարատև պատերազմներից թուլացել էր: Իրենց երկիրը փրկելու նպատակով, հրավիրեցին Հայոց տիրակալին իշխելու իրենց և ք.ա 83թ. Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

Տիգրան Մեծի տերությունը: Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը: Տիգրան Մեծը ժամանակակիցների գնահատմամբ:

Տիգրան Մեծի տերությունը  հիշեցնում էր Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները։ Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը։ Այստեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները։ Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր։ Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները։ Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։ Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը։

Ք ա. 78 թ. Աղձնիքում Տիգրան Մեծը հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաք Տիգրանակերտը: Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր։ Նրա հիմնական բնակչության մեծ մասը զբաղվել է արհեստագործությամբ և առևտրով։ Երկրագործությամբ հավանաբար այստեղ քչերն են զբաղվել։ Այդ պատճառով էլ բնակչության թվի համեմատ Տիգրանակերտը փոքր տարածություն է գրավել։ Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն այլևս բուռն զարգացում չի ունենում, երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի և այլն):

Հռոմեացի պատմիչները Տիգրան II-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի»,  Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»: Ցիցերոնը Տիգրան Մեծին կոչել է «վեհագույն»:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s