Դաս 14 — Հռոմեկան տերության կազմավորումը

1510504518173424147

1. Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:

Թունիսի՝ նախկինում Կարթագենի, տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, Միջերկրական ծովից մինչև Սահարա անապատը՝ մոտ 800 կմ երկարությամբ։ Ափագիծը 1200 կմ է։

Կարթագենը հիմնել են Տյուրոսից գաղթաց փյունիկեցիները ք.ա. 825 թ.: Կարթագենը փյունիկեցիների ամենամեծ քաղաքն էր:

Լեգենդի համաձայն Կարթագենը հիմնել է փյունիկյան թագուհի Դիդոն: Հյուսիսային Աֆրիկայի ափ իջնելով` Դիդոն քաղաք կառուցելու համար տարածք է խնդրում: Կառավարողը թույլատրում է վերցնել այնքան տարածք, որքան հնարավոր կլինի շրջափակել ցուլի կաշվով: Թագուհի Դիդոն կաշին շերտերի է բաժանում և այդպես նշում մի ընդարձակ տարածք: Կարթագենը դառնում է տարածաշրջանի առևտրական ամենակարևոր քաղաքներից մեկը:

Խոշոր նավահանգիստ քաղաքը միշտ լեցուն էր առևտրական նավերով, որոնք հեռու երկրներ էին տանում Կարթագենի ապրանքները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան:  Նրանք վաճառում էին վաճառում էին աղ, գինի, չորացրած ձուկ, եղևնափայտ, սոճու բնափայտ, մետաղյա իրեր, ապակի, զարդեր, բարձրորակ վուշ, հագուստներ: Ք.ա. V դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ որը կարճ ժամանակահատվածով գրավեց միջերկրածովյան մի շարք կղզիներ բացառությամբ Սիցիլիայի։ Բանակը համալրվում էր վարձու զինվորներով, քանի որ Կարթագենում չկար պարտադիր զինվորական ծառայություն:

1830-ին ստեղծվեցին Թունիսի կանոնավոր բանակի առաջին միավորումները, հիմնվեցին պետական գործարաններ և ֆաբրիկաներ, բացվեցին աշխարհիկ ուսումնական հաստատություններ։

Թունիսը ագրարային երկիր է՝ համեմատաբար զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ։ Աֆրիկյան երկրների մեջ առաջինն է ձիթապտղի և ցորենի  արտադրությամբ, ֆոսֆորիտների հանույթով։ Թունիսի տնտեսության ոլորտներն են նավթարդյունաբերությունը, տուրիզմը: Արտահանում է ֆոսֆորիտներ, նավթ, սուպերֆոսֆատ, մետաղի հանքաքար, ձիթայուղ, գինի: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Հիմնական ճյուղերն են հացահատիկային կուլտուրաների մշակությունը և անասնապահությունը։

2. Փաստերով հիմնավորել Հռոմի և Կարթագենի միջև պատերազմի պատճառները:

  • Միջերկրական ծովի արևմտյան շրջանների նկատմամբ տիրապետության հաստատում:
  • Իշխանության և առևտրի մենաշնորհի ամրապնդում։
  • Սիցիլիայի գրավում:

3. Բնութագրել Հաննիբալին, Սկիպիոն Աֆրիկացուն:

Հանիբալը Կարթագենի ամենահզոր,ամենանշանավոր զորավարը շատ հայրենասեր էր:  Ինը տարեկան հասակում երդվել է լինել Հռոմի թշնամին:

Դառնալով կարթագենյան զորքերի հրամանատարն Իսպանիայում՝ սկսել է Պունիկյան երկրորդ պատերազմը՝ հարձակվելով Սագունտի վրա։ Ք.ա. 218 թվականին ներխուժել է Իտալիա և մի քանի անգամ պարտության մատնել հռոմեացիներին, այդ թվում նաև Կաննեում: Կարթագենին օգնելու նպատակով գնալով Աֆրիկա՝ Հաննիբալը պարտություն է կրել Զամայի ճակատամարտում, ինչից հետո Կարթագենն ստիպված է եղել հաշտություն կնքել Հռոմի հետ:

Մ.թ.ա. 196 թվականին Հաննիբալը մեղադրվել է հակահռոմեական տրամադրություններ ունենալու մեջ և հայտնվել տարագրության մեջ: Ինքնասպանություն է գործել մ.թ.ա. 183 թվականին՝ չցանկանալով հանձնվել հռոմեացիներին:

Սկիպիոն Աֆրիկացին  սերում էր հին պատրիկական ընտանիքից: Արդեն 16 տարեկանում նա ուղեկցում էր հորը ճակատամարտերի ժամանակ: Արդեն 18 տարեկանում նա դարձավ իր հոր զորախմբի հրամանատարներից մեկը և փառք վաստակեց Ք.ա. 218 թվականին տեղի ունեցած Տիցինուսի ճակատամարտում: Հույն պատմիչ Պոլիբիուսը գրում է Սկիպիոնի բացառիկ խիզախության և համարձակության մասին, որը նա դրսևորել էր նման երիտասարդ տարիքում:

Սկիպիոնը հռոմեական զորքերի գեներալներից էր՝ Երկրորդ պունիկական պատերազմի ժամանակ: Նա նախ գրավեց Իսպանիան, որտեղից Հաննիբալն օժանդակություն էր ստանում: Հետո լեգիոնները տարավ Աֆրիկա և խոշոր հաղթանակ տարավ Կարթագենի դեմ: Նա հռչակվեց լեգենդար՝ Հաննիբալին Զամմայի ճակատամարտում գլխովին ջախջախելու համար:

Այս բացառիկ ռազմական տաղանդի տեր մարդը նաև լայնախոհ մտավորական էր: Սիրում էր կրկնել. «Հայրենիքը հզոր է ոչ միայն ռազմական, այլև մշակութային մեծագործություններով»:

4. Ներկայացնել պատերազմի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամփոփել 10 նախադասությամբ:

  • Պատերազմը  սկսվեց  Ք.ա. III դարի կեսերից :
  • Հռոմեացիների համար առավել ծանրը Պունիկյան երկրորդ պատերազմն էր (Ք.ա. 218–201 թթ.):
  • Կարթագենցիներին առաջնորդում էր նշանավոր զորավար Հաննի բալը:
  • Հաննիբալի բանակը Ք.ա. 218 թ. Իսպանիայից ցամաքային ճանապարհով մտավ Իտալիա:
  • Ք.ա. 216 թ. Կաննեի ճակատամարտում հռոմեացիները խայտառակ պարտություն կրեցին:
  • Հռոմեացիները բաժանեցին բանակը մի քանի մասի և սկսեցին կրնկակոխ հետապնդել թշնամուն՝  թույլ չտալով, որ Հաննիբալը հանգիստ տա զինվորներին, համալրի պաշարները, և ի վերջո Հաննիբալը շրջափակվեց Հարավային Իտալիայում:
  • Ք.ա. 202 թ. տեղի ունեցավ վճռական ճակատամարտ:
  • Հաննիբալը պարտություն կրեց:
  • Կարթագենը Հռոմին շարունակ վտանգ էր ներշնչում և հռոմեացիները տագնապով հետևում էին նրա վերականգնմանը՝ աշխատելով ամեն կերպ խոչընդոտել դրան:
  • Ք.ա. 146 թ. հռոմեական բանակը գրավեց և հիմնահատակ կործանեց Կարթագենը:

5. Ներկայացնել Հռոմի վարած քաղաքականությունը իրենից կախյալ պետությունների հանդեպ, այդ պետությունների աստիճանակարգությունը:

Տիբրոս գետի ափին ձևավորված քաղաք–պետությունը վերածվեց համաշխարհային տերության: Ինչպես և Իտալիայի դեպքում, նա առաջնորդվում էր «Բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով: Միջերկրականի ավազանում հռոմեական գերակայությունը դրսևորվում էր ամենատարբեր ձևերով: Պետությունների մի խմբի հետ Հռոմը վարվում էր մեղմ. բավարար էր, որ դրանք ճանաչեին իր գերիշխանությունը: Մյուսները պարտավոր էին վճարել հարկ և տրամադրել զինվոր: Երրորդները կորցնում էին իրենց պետականությունը և վերածվում հռոմեական պետության նահանգի: Իսկ Հռոմը հարմար պահի էր սպասում՝ իր նահանգների թիվն ավելացնելու համար:

Լրացուցիչ աշխատանք:

«Հռոմեկան դիցարանը»/ ներկայացնել, դիցարանը, ընտրել մեկ դից կամ դիցուհի, ուսումնասիրել, աշխատանքը գրել օգտվել օտարալեզու աղբյուրներից, նշել աղբյուրները, համեմատել հունական հռոմեկան դիցարանները/

Հռոմեական դիցաբանություն, ավանդական պատմությունների ամբողջություն, որը վերաբերվում է Հին Հռոմի ծագմանը և վերջինիս կրոնական համակարգին՝ ներկայացված հռոմեացիների գրականության և կերպարվեստի միջոցով:Հին հռոմեական դիցարանը հարուստ էր աստվածներով։ Մարդկային կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ գյուղատնտեսության, երկրագործության գրեթե յուրաքանչյուր գործողություն ունեցել է իր աստված-հովանավորին։

Աստվածներ

  • Յուպիտեր—Գերագույն աստված, լույսի, որոտի հովանավոր
  • Յունոնա—Անձրևի, հաղթանակի աստվածուհի, Յուպիտերի կինը։
  • Միներվա—Արհեստների, արվեստի, գիտության աստվածուհի։
  • Դիանա—Որսի և բեղմնավորության դիցուհի։
  • Յանուս—Արևի, մուտքի և ելքի աստված։
  • Վեստա—Սրբազան կրակի դիցուհին։
  • Վուլկան—Ավերիչ կրակի, դարբինների հովանավոր աստվածը։
  • Սատուրնուս—Երկրագործության և ժամանակի հովանավոր աստված։
  • Ֆաունա—Անտառների դիցուհի։
  • Մարս—Պատերազմի աստված։
  • Վեներա—Ամուսնական սիրո աստվածուհի։
  • Ամուր—Սիրային զգացմունքները գրգռող աստված։
  • Մերկուրիուս—Առևտրի և ճանապարհների հովանավոր աստված։
  • Ցերերա—Հողի, մայր երկրի դիցուհի։
  • Բոնա դեա — Պտղաբերության,կանանց հովանավոր աստված:
  • Նեպտուն—Ծովերի, ձիաբուժության, ձիարշավների աստված։
  • Պլուտոն—Ստորերկրյա աշխարհի աստված։
  • Պրոզերպինա—Բերրիության և ստորգետնյա աշխարհի աստվածուհի

Այլ աստվածներ

  • Ֆորտունա—Ճակատագրի, հաջողության աստվածուհի
  • Կոնկորդիա -Պետության, քաղաքացիներ համերաշխության աստվածություն:
  • Ֆլորա—Բնության, երիտասարդության ասվածուհի։

Վուլկան

59956752_2164394217000840_6132677823640371200_nՎուլկանը հին հռոմեական դարբնության և կրակի աստված է։ Նրա պաշտամունքը ուղեկցվել է մարդկային զոհաբերություններով։ Նա Յուպիտերի և Յունոնայի որդին էր։

Վուլկանի տաճարն անմիջապես չկար քաղաքում, սակայն Հռոմի կենտրոնում, բարձունքի վրա գտնվում էր սուրբ հարթակ, այսպես կոչված վուլկան, որտեղ, կարծես քաղաքական օջախի մոտ անցկացվում էին սենատի խորհրդատվությունները: Ինչպես կրակի և հրդեհների աստված, Վուլկանի բոլոր տաճարները գտնվում էին քաղաքային պատերից դուրս: Վուլկանը, ինչպես նաև հին հունական աստված Հեփեստոսը, հմուտ դարբին էր, հովանավորում էր արհեստավորներին և ոսկերիչներին: Վուլկանն էր պատրաստում աստվածների ու հերոսների զրահները։

Նրա կինն էր հիասքանչ աստվածուհի Վեներան: Ի պատիվ Վուլկանի տոնակատարությունները անցկացվում էին օգոստոսի 23-ին: Այդ օրը կատարում էին զոհաբերություններ, աղմկալի խաղեր էին խաղում կրկեսում: 

Վուլկանը համարվել է նաև ստորգետնյա կրակի աստված, որն միշտ սպառնում էր ժայթքումներով: Ենթադրվում էր, որ նրա դարբնոցը գտնվում էր Էտնա հրաբուխի մեջ, որտեղ նրան օգնում էին հսկա — կիկլոպները:

Վուլկանն է պատրաստել Յուպիտերի կայծակները։ Ավանդության համաձայն Յուպիտերը նրան գցել է երկնքից։ Վուլկանը կոտրել է ոտքը և կաղացել։

Աղբյուրներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s