Բջիջ և Բջջի կառուցվածքը  (դասարանական աշխատանք բնագիտությունից)

51922902_2044737568966506_283570787607117824_n

Բջիջ  

  1. Ի՞նչ է բջիջը:

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով: 

  1. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։

Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով։Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի մոտավորապես 30 %–ն ապահովում են ճարպերը։ Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Ճարպերը որոշ կենդանիների օրգանիզմը պաշտպանում են նաև ջերմության կորստից։ Օրինակ՝ կետերի մարմնի ճարպային շերտի հաստությունը հասնում է մինչև 1 մետրի։

  1. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից: Գերիշխում են   ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N)։

  1. Ինչո՞ւ են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում:

Կենդանի բջջի բաղադրության մինչև 80 % –ը կազմում է ջուրը։ Ջուրը գերազանց լուծիչ է և անհրաժեշտ նյութերը, նրանում լուծվելով, բջիջ են ներթափանցում:

Բջջի կառուցվածքը  

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի նախակորիզավորների և կորիզավորների։ Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։ Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա։ Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ։ Դրանք կորիզավորներ են:

 Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը։

Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմա յին թաղանթն է։ Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է։

 Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ։

 Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում։

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասեր կորիզը, բջջաթաղանթը և ցիտոպլազման:

  1. Ի ՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը։

  1. Որ տե՞ղ է գտնվում բջջահյութը, և ի ՞նչ է այն պարունակում։

Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է։ Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը։

  1. Ի ՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս։ Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ։ Բույսի անգույն մասերում, արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s