Լինել երջանիկ

51882947_2046674308772832_7812324110154858496_nՀարուստ կինը լսեց ուրախ ծիծաղ, երբ անցնում էր աղքատի տան մոտով ևծառային հրամայեց.

—  Գնա և իմացի, ի՞նչ տոն է նրանց մոտ:

—  Դա փայտահատի ընտանիքն է, — հաղորդեց ծառան, — այսօր նա ցախ է վաճառել և բոլորին կուշտ կերակրել է շիլայով : Ահա նրանք և ուրախանում են:

«Իսկ իմ ամուսնու գործերն ավելի են վատանում», — տխուր մտածեց կինը:

Շուտով կինը կրկին անցնում էր նույն տան մոտով և կրկին լսեց ծիծաղ: Ուղարկված ծառան բացատրեց.

—  Փայտահատի մոտ տղա է ծնվել: Երեք երեխա կերակրելու ուտելիքը չի բավարարում, իսկ նա չորրորդին է ուրախանում:

«Իսկ իմ աղջիկները միայն խնդիրներ են ինձ բերում», — տխուր մտածեց կինը:

Երբ կինը երրորդ անգամ փոքր տնից լսեց ծիծաղ, նա ինքը թակեց դուռը և հարցրեց տանտիրուհուն, թե ինչո՞ւ են նրանք միշտ ուրախանում:

—  Մեզ մոտ ամեն ինչ լավ է և մենք ուրախանում ենք, — պարզասրտորեն պատասխանեց կինը:

Հարուստ կինը չդիմացավ և գնաց կախարդի մոտ: Նա պատմեց նրան փայտահատի ընտանիքի մասին և բացականչեց.

—  Դա արդար չէ: Իմ կյանքը անընդմեջ տանջանք է, իսկ այս ընտանիքի մոտ անընդմեջ ուրախություն է:

—  Ձեր ամուսինը հարուստ է, աղջիկները խելացի: Էլ ի՞նչ եք ուզում, — զարմացավ կախարդը:

—  Կախարդիր ինձ երջանկություն:

—  Ես չեմ կարող քեզ համար կախարդել այն, ինչ  դու  չես ուզում տեսնել քո կողքին, — շունչ քաշեց կախարդը:

Быть счастливым

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s