Օճառի պղպջակ

457Օճառի պղպջակը փքվեց և դարձավ օճառի կտորից մեծ:

—  Մնաս բարով, նախահայր, — ասաց նա անփութորեն ու թռչեց ավտոմեքենաների հոսքի և հետևակների վրայով:

Օճառի պղպջակը շողշողում էր ծիածանի բոլոր գույներով, փայլում էր արևին, իսկ նրա պատի միջով երևում էր բաց կապույտ երկինքը՝ թեթև ապմերով: Պղպջակը հպարտանում էր, որ ժամանակակից օդով է  լցված և աշխատում էր թռչել հեռու այն տեղից, որտեղ թողել էր իր գորշ ծնողին, որպեսզի ոչ մեկ գլխի չընկնի, որ նա ինչ-որ կապ  ունի նրա հետ:

«Ինչպիսի երջանկություն, որ ես նրան նման չեմ», — մտածեց Պղպջակը՝  խանութների ցուցափեղկերում իր փայլուն արտացոլանքով հիանալով:

Տեսնելով  Օճառի պղպջակը՝ բոլորը զարմանում էին նրա մեծությամբ և ասում էին. «Աքսելերացիա»:

Քաղաքային անցաքամուց քշված Պղպջակը սավառնում էր մարդկանց վրայով և բարձրից էր նայում   անցորդներին: Նրան թվում էր, որ ամբողջ աշխարհը միայն իրեն է նայում: Հիանում են միայն իրենով: Իր մեծությամբ, փայլով և ծիածանային գույնով:

Բայց օճառի պղպջակները պայթում են: Պայթեց և այս պղպջակը:

Թիթեղյա քիվի  վրա ընկավ պղտոր կաթիլը: Արևը չորացրեց կաթիլը և այն դարձավ տնտեսական օճառի հազիվ նկատելի գորշ ժապավեն:

Мыльный пузырь

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s