Վանի թագավորության պետական կրոնը, գլխավոր աստվածները:

1280px-Erebuni_patternՈւրարտական կրոնական համակարգի վրա ազդեցություն է ունեցել Խեթական պետության պանթեոնը, որը նույնպես ուներ մեսոպոտամիական արմատներ։ Այդ խառնուրդից էլ աստիճանաբար առաջացավ ուրարտաական կրոնը: Իշպուինի թագավորը ստեղծեց միասնական դիցարան և տեղական սեպագրը:

Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:

Սեպագիր արձանագրություններում տեղեկությունները քիչ են: Այնտեղ գրված են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին և թվարկվում են զոհաբերությունները: Առասպելները, աղոթքները  գրեթե հայտնի չեն:

«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են Վանի թագավորության աստվածները`   իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր  և այլն)։

Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդի Աստծու կինը գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, բայց երբեմն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:

Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. «Խալդին զորեղ է,Խալդի Աստծո զենքը զորեղ է»: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը նվիրում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s