Իմ փոքրիկ սիրտն ո՞ւմ նվիրեմ

855

Դու պետք է բարի լինես, որպեսզի կարողանաս նվիրել քո սիրտը: Եթե դու չար ես, ապա քո սիրտն էլ է չար, և ոչ մեկ չի ցանկանա ապրել քո սրտում: Կարծում եմ՝ ես բարի մարդ եմ, որովհետև իմ սրտում շատ մարդկանց համար կա տեղ: Առաջնահերթ ուզում եմ նվիրել իմ սիրտը ընտանիքիս բոլոր անդամներին, որովհետև նրանք իմ կողքին են լավ և վատ օրերին: Կարծում եմ՝ նրանք միշտ ինձ հետ կմնան իմ փոքրիկ սրտում: Ուզում եմ նվիրել իմ սիրտը իմ ընկերներին, մարզիչներին, ուսուցիչներին և բոլոր այն բարի մարդկանց, ում դեռ չեմ հանդիպել: Հնարավոր է՝ իմ սրտում վատ մարդ էլ լինի, որի մասին ես չիմանամ, բայց համոզված եմ, եթե անկյուն է գտել իմ սրտում, ապա մեկ օր նա ևս կդառնա բարի: Ես դեռ փոքր եմ, բայց իմ փոքրիկ սիրտը մեծ է:

Реклама