Հայաստանը վաղ շրջանում

hayaՎաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում:

Մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում:

Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին:

Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները, նշելով նրանց գոյության ժամանակաշրջանը:

  • Արատտա- Ք.Ա. XXVIII-XXVII դդ.
  • Արմենիա- Ք.Ա. XXIV-XXIIIդարերում
  • Կուտիական աշխարհակալություն — Ք.Ա. XIII- Ք.Ա. XII
  • Հայասա — Ք.Ա.  XV – XIII դդ.
  • Նաիրի- Ք.Ա. XIV-X դդ.
  • Ուրարտու- Ք.Ա IX – VI դդ

Գիլգամեշ/ծանոթացում/gilga3

Գիլգամեշը շումերաբաբելական հերոսական էպոսի պայմանական անվանումը։ Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքի գրականության խոշորագույն նմուշներից մեկը։ Էպոսն ստեղծվել է աքքադերենով շումերական ավանդազրույցների հիման վրա մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած մ․թ․ա․ XVIII-XVII դարերից։

  • Էպոսի հայտնաբերումը

Էպոսի առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների ժամանակ։ Այն գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր սեպագրերով, ներառում է շուրջ երեք հազար տող և թվագրված է մ.թ.ա. 7-րդ դարով։ Քսաներորդ դարում գտնվել են նաև հատվածներ էպոսի այլ տարբերակներից, այդ թվում՝ խուռիերեն և խեթերեն։

  • Էպոսի համառոտ նկարագրությունը

«Գիլգամեշի մասին էպոսն» ստեղծվել է մեկուկես հազարամյակի ընթացքում։ Մեր օրեր են հասել սեպագիր պնակիտներ, որոնցում Գիլգամեշի մասին երգերը, որոնք էպոսի մաս են կազմում, գրված են Հին Արևելքի չորս լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խուռիերեն և խեթերեն։ Այս տեքստերից հնագույնները շումերերեն են։ Չնայած այդ հանգամանքին՝ ամենաարժեքավորը համարվում է աքքադերեն տարբերակը, որը հսկայական գեղարվեստական արժեք է ներկայացնում։

Գիլգամեշի հետ կապված աքքադաշումերական պատմությունները թվագրված են մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի սկզբով (մ.թ.ա. մոտ 18-րդ դար)։ Սակայն հաշվի առնելով գրիչների թույլ տված բազմաթիվ սխալները և անճշտությունները, ինչպես նաև լեզուն, որն այդ ժամանակաշրջանի համար արխայիկ է, հետազոտողները կարծում են, որ էպոսն ավելի վաղ է գրվել։

Հաշվի առնելով, որ պոեմն ըստ երևույթին ստեղծվել է մինչև Ուրյան միասնական պանթեոնի հիմնումը, նաև հենվելով Միջագետքի հարավում աքքադերենի տարածման վերաբերյալ տվյալների վրա՝ էպոսի ստեղծման ժամանակաշրջանը համարում են մ.թ ա. 23-21-րդ դարերը

Ավանդազրույցների ստեղծումից հետո արդեն ոչ ոք չէր էլ հիշում Գիլգամեշի պատմական կերպար լինելու փաստի մասին։ Էպիկական ժանրով գրված պոեմները բովանդակությամբ պարզ են, ոճով՝ հնամենի, արխայիկ, որով բավականին տարբերվում են Գիլգամեշի մասին աքքադերեն պոեմից, որը ստեղծվել է դրանցից կարճ ժամանակ անց։

  • Էպոսի ստեղծումը 

Էպոսի հետազոտողների կարծիքով՝ Գիլգամեշի մասին առաջին երգերը ստեղծվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսերին։ Մեր ժամանակներ հասած առաջին գրառումները ստեղծվել են մոտ 800 տարի առաջ։ Մոտավորապես այդ ժամանակներին է վերաբերում նաև պոեմի աքքադականտարբերակի ստեղծման ընթացքը, որը վերջնականապես պատրաստ է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում։ Այդ հազարամյակում Պաղեստինումև Փոքր Ասիայում ստեղծվել էր մեկ այլ աքքադական տարբերակ՝ «ծայրամասայինը»։ Այս ժամանակներին են պատկանում նաև էպոսի խուռիերեն և խեթերեն թարգմանությունները։ Երկրորդ հազարամյակի վերջերին և մ. թ. ա 7-6-րդ դարերում ստեղծվել է էպոսի վերջնական՝ «Նինվեի» տարբերակը, որն էլ հենց գտնվել է Աշուրբանիպալի գրադարանում։

Էպոսի հիմքում ընկած են ինչպես դիցաբանական մոտիվներ, որոնք հիմնվում էին շումերների կրոնական հավատալիքների վրա, այնպես էլ պատմական լեգենդներ։ Գիլգամեշը եղել է պատմական անձ, ով կառավարել է շումերական Ուրուկ քաղաքը մ. թ.ա. 2800-2700 թվականներին։ Նրա անունը շումերերենում պայմանականորեն փոխանցվում է որպես «Բիլգամես» (Bil-ga-mes)․ հիշատակվում է 2-րդ հազարամյակի սկզբով թվագրվող շումերական կավե պնակիտի վրա նշված շումերական տիրակալների անվանացանկում: Այնուամենայնիվ, Գիլգամեշը բավական շուտ սկսեց աստվածացվել: Նրա անունը սկսեց հիշատակվել շումերական աստվածների շարքում արդեն մ.թ.ա. 18-րդ դարից: Նրա շուրջ սկսեցին հյուսվել բազմաթիվ լեգենդներ, որտեղ նա ներկայացվում էր որպես աստվածային հերոս` Նինսուն աստվածուհու և Լուգալբանդա հերոսի (մյուս տարբերակներով՝ «լիլու» ոգու) որդին։ Ավելի ուշ Գիլգամեշի անունը հանրահայտ դարձավ Բաբելոնում, Խեթական թագավորությունում և Սիրիայում։ Նրա հետ էին կապում կենդանիների դեմ կռվող հերոսի կերպարը։ Նրա ուղեկիցն էր համարվում կիսամարդ-կիսացուլ հերոսը։

Ավելի ուշ Գիլգամեշը համարվում էր մարդկանց դևերից պաշտպանող աստված, անդրաշխարհի դատավոր։ Նրա պատկերը կախում էին տան մուտքի դիմաց, քանի որ հավատում էին, որ այդ միջոցով օթևանը պաշտպանվում էր չար ոգիներից։ Միաժամանակ պաշտոնական պաշտամունքում Գիլգամեշը որևէ կարևոր դեր չէր կատարում։

  • Էպոսի սյուժեն

Հարավային Բաբելոնում Գիլգամեշ արքան իր հպատակներին շինել է տալիս Ուրուկ մայրաքաղաքի պատնեշները: Անսալով աստվածների հրամանին՝ Արուրու դիցուհին հողից ստեղծում է վայրի կերպարանքով հսկա Էնկիդուին, որի ողջ մարմինը մազածածկ է: Էնկիդուն ապրում է բնության մեջ վայրի գազանների հետ: Որսորդը, որին նա միշտ խանգարում է, Ուրուկի Իշտարի տաճարից գեղեցիկ քրմուհի է բերում իր հետ գետի մոտ: Երբ Էնկիդուն վիթերի հետ գալիս է ջուր խմելու, տեսնում է մերկ տարփուհուն և տանում է նրան իր հետ:

6 օր և 7 գիշեր տարփուհուն սիրելուց, գինի խմելուց և հաց ուտելուց հետո Էնկիդուն տարվում է Ուրուկ: Իշտար դիցուհու ննջարանի դուռը բացվում է, և Գիլգամեշն ուզում է մտնել, սակայն Էնկիդուն փակում է նրա ճանապարհը: Հսկաները գոտեմարտում են: Մարտն ավարտվում է բարեկամության հաստատումով: Ընկերները որոշում են սպանել Լիբանանի լեռներում ապրող Խումբաբա ճիվաղին:

Վավաշոտ Իշտարը սիրո առաջարկ է անում երկիրը Խումբաբայից փրկած Գիլգամեշին, որը մերժում է առաջարկը՝ հիշեցնելով դիցուհու վեց սիրեկանների մասին, որոնք բոլորն էլ դժբախտության են մատնվել: Իշտարը դիմում է հորը՝ Անուին և գանգատվում է Գիլգամեշից: Սկզբնապես Անուն հրաժարվում է Գիլգամեշի դեմ երկնային ցուլ ուղարկել, քանի որ վախենում է, որ ցուլը աշխարհում 7 տարվա սովի պատճառ կդառնա: Սակայն զիջում է դստեր պաղատանքներին: Գիլգամեշը և Էնկիդուն երկար կռվի արդյունքում սպանում են ցուլին:

Էնկիդուն վատ երազ է տեսնում, որ Էնլիլ աստվածը Շամաշի աստծուն հայտնում է, թե ինքը՝ Էնկիդուն, պիտի մեռնի: Էնկիդուն իսկապես մեռնում է՝ մեծ վշտի մեջ թողնելով իր ընկերոջը՝ Գիլգամեշին: Վերջինս սկսում է խորհել կյանքի և մահվան իմաստի մասին: Դիմում է նախահայր Ուտնապիշտիմին՝ Բաբելոնի ջրհեղեղի ժամանակվա հերոսին, որպեսզի սա հայտնի իրեն կյանքի և մահվան խորհուրդը: Գնում է դեպի Մաշու լեռը և ստորոտի անտառում՝ ծառերից կախված, տեսնում թանկարժեք քարեր: Այստեղ տեսնում է մատռվակ Սիդուրին, որ բաշխում է աստվածների անմահական ըմպելիքից: Սիդուրը ուղարկում է Գիլգամեշին նախկին նավավար Ուրշանաբիի մոտ: Վերջինիս հրահանգով Գիլգամեշը բերում է 60 կանգուննոց 120 ձող և նավ շինելով նրա հետ ծով է դուրս գալիս: Ուղևորվում են Ուտնապիշտիմի մոտ: Հասնելով տեղ՝ իմանում է Ուտնապիշտիմից Նոյ նահապետի թողած տեղեկությունը կյանքի և մահվան մասին: Բոլոր մարդիկ մահկանացու են և պիտի մահանան: Ինքը Ուտնապիշտիմը աստվածացած է ջրհեղեղի վերապրումով, ահա ինչու անմահ է: Գիլգամեշին խորհուրդ է տալիս երկիր վերադառնալ՝ ասելով, որ կենաց ծառի տեղը աճել է մի բույս, որի պտղից ճաշակողը երիտասարդանում է:

Գիլգամեշը գտնում է կենարար բույսը: Սակայն վերադարձին, երբ լճի ջուրն է մտնում թարմանալու, օձը, որ մարդու թշնամին է, հափշտակում է անմահության բույսի տունկը: Գիլգամեշի անմահության երազանքը մնում է անկատար, իսկ օձը այդ պատճառով տարին մեկ անգամ փոխելով իր կաշին՝ երիտասարդանում է:

Գիլգամեշը ցանկանում է տեսնել իր ընկերոջը՝ Էնկիդուին: Մահվան Ներգալ աստվածը բերում է նրա մոտ Էնկիդուի ուրվականին և սա պատմում է Գիլգամեշին անդրշիրիմյան աշխարհի մասին:

Աղբյուրներ

Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա

Գիլգամեշ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s