Աստվածների պատերազմը

44279869_1877672229006375_6182644536859164672_oՄեկ անգամ Աբսոլյուտը ստեղծեց Լուսային Աստվածներին և ուղարկեց երկնագույն մոլորակ, որպեսզի նրանք գիտակցեն և արտահայտեն իրենց աստվածային ողորմությունը ամեն ինչի նկատմամբ: Բայց Սև խոռոչը և Ծիր Կաթն անցնելուց հետո Աստվածները կորցրեցին իրենց բոլոր ունակությունները: Նրանք կորցրեցին խղճի ձայնը (Աբսոլյուտի կապի համար), կորցրեցին Բարձրագույն ոլորտներից  Աբսոլյուտի ձայնը լսելու ունակությունը և այդ պատճառով դադարեցին գիտակցել նրա կամքը: Բոլոր Աստվածներին թվում էր, թե նրանք մահկանացու  են և նրանք ունեն միայն մեկ կյանք, որը պետք է ծախսեն անմիտ և փորձեն ամեն բան, ինչ տեսնում են: Աստվածները սկսեցին վախենալ մահից և նրանց սկսեց պարփակել  վախի զգացումը  Հոգու ժամանակավոր լինելու համար: Ենթարկվելով վախի  էներգիային, Աստվածները սկսեցին  պայքարել Երկրի   տարածքների  և սնունդի համար, քանի որ նրանք մոռացել էին, որ իրենց հոգիները հավերժական են: Երբ Աստվածներից մեկը ուրիշ Աստվածից խլում էր ժամանակավոր թաղանթը, ապա նեղացած Աստվածը վերածնվում էր Երկրում կենդանու, թռչունի կամ մարդու մարմնում, որպեսզի վրեժ լուծի վիրավորանքի համար: Երբ Աստվածները մահանում էին վախով, ապա անցյալ կյանքերի հիշողությունը փակվում էր և այդ էր պատճառը, որ Աստվածները չէին կարողանում հիշել, որ նրանք արդեն շատ անգամ վերածնվել և մահացել են երկնագույն մոլորակում: Ասում են, որ մինչև այսօր Աստվածների կռվին վերջ չկա: Միայն   մեծ հերոսները կկարողանան  վերջ տալ կռվին: Մոլորակի իմաստունները, Սատգուռու, ասում են, որ դրանք կլինեն հերոսներ, որոնք գիտակցում են, որ արտաքինը խաբուսիկ է և ոչ ոք Երկրում չպետք է փորձի կյանք խլել այլ Աստվածից, անկախ նրանից, թե ինչ կերպարանքում է նա ապրում Երկրում, հակառակ դեպքում Աստվածների տառապանքներին վերջ չի լինի երազանքների աշխարհում:

Война Богов

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s