Փարավոններ

1241460997_tutՈվքեր էին փարավոնները:

Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստվածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/:44234894_1879166198856978_3635547236034674688_o

  • Գահ բարձրանալը 

Ռամզես II-ը՝ Հին Եգիպտոսի  XIX դինաստիայի 3-րդ փարավոնը, գահ բարձրացավ շեմուի սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը, 20 տարեկան հասակում և կառավարեց մինչև մահ:  Նա մահացել է 90 տարեկան հասակում: Կառավարել է  մ.թ.ա. 1279-1213 թթ.։ Հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն: Հին Եգիպտոսի պատմության մեջ չի եղել մի արքա, ով կարողանար փոխարինել նրան: Նա փառաբանվեց իր հաղթական պատերազմներով և իր ճարտարապետության հանդեպ  սիրով: Ռամզես II-ը աստվածների պատվին կառուցեց այնքան տաճարներ, որ ոչ նրանից առաջվա փարավոններն էին կառուցել, ոչ էլ հաջորդները:Նա  կառուցեց նոր մայրաքաղաք որը կոչվում էր Ռամզեսի Տուն:

  • Աշավանքները8809

Ռամզեսը  իր  կառավարման չորրորդ տարում, Մերձավոր Արևելքում  ձեռնարկեց մեծ ռազմական արշավ, գրավեց Վերիտ քաղաքը և հաղթանակ  տարավ: Հաջորդ տարվա գարնանը նա հավաքեց  20 հազարանոց զորք և մոտեցավ հին սիրիական քաղաք՝ Քադեշին: Խեթթական Մուվաթալլի II թագավորը՝Ռամզեսի թշնամին, չվախեցավ եգիպտացիներից: Նա որոշեց  խաբել նախահարձակ Ռամզեսին և նրա մոտ ուղղարկեց լրտեսների, ովքեր  Ռամզեսին  կարողացան  համոզել, որ խեթթական  բանակը  թուլացել է ու նահանջում է դեպի հյուսիսային կողմ, իսկ Մուվաթալին փախուստի է դիմել: Հավատալով լրտեսներին, Ռամզեսը իր բանակի մեծ մասը թողեց Օրոնտ գետի ափին և շարժվեց դեպի Քադեշ, հուսալով վաղ հաղթանակի մասին: Երբ նա հասավ քաղաքի բերդի պարիսպների մոտ,նրա վրա հարձակվեցին թաքնված թշնամական զորքը: Նրանք կրակեցին եգիպտացիներին եւ շրջապատեցին փարավոնի վրանը: Նա գերության մեջ հայտնվեց: Գերությունից, նա փրկվեց լաստանավի եգիպտացիների ջոկատով: Նրանք մեծ ոգեւորությամբ պայքարեցին, ազատեցին իրենց փարավոնին, բայց չկարողացան կոտրել խեթթերի դիմադրությունը: Երկու կողմերն էլ մեծ վնասներ կրեցին: Խեթթերը հեռացան Քադեշից, բայց  Ռամզեսն այլևս ուժ չուներ գրավելու համար այն: Նա ստիպված եղավ հրադադար կնքել և իր զորքի հետ միասին վերադառնալ Եգիպտոս: Փարավոնը տպավորված էր արյունալի ճակատամարտով, որտեղ նա հազիվ փրկվեց: Նա հրամայում է պատմություններ գրել այդ իրադարձությունների մասին և մարտերի պատկերները «նկարազարդել» տաճարների պատերին, այդ թվում Աբիդոսում, Կառնակում, Լուքսորում և Աբու Սիմբելում: Սակայն նույնիսկ այս հիշարժան ճակատամարտից հետո Ռամզեսը շարունակում էր պայքարել եգիպտացիների թշնամի խեթթական զորքերի հետ: Հետագայում Ռամզեսը գրավել է իրենց դամբարանը, Թունիպ քաղաքը, որտեղ նա տեղադրեց իր արձանը: Իր հաղթանակները  կրկին հրամայել է  քանդակել  նույն տաճարների (Աբիդոս,Կառնակ,Լուքսոր)  պատերի վրա:

  • Հաշտության պայմանագիրը <<Հավերժ բարեկամներ>>

Մուվաթալլի II-ի մահը բավականին բարելավում է Եգիպտոսի և Խեթիայի հարաբերությունները։ Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը  Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է տալիս արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսին։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ: Ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամզես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը։ Պայմանագիրը թարգմանվում է  եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի ու Ռամզեսեումի պատերին։

Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով: Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»:

  • Մշակույթը 1434479973_piramidy-01

Եգիպտական հողում պատերազմները դադարել էին, ու դրա հետ մեկտեղ դադարել էին գերիների և տաղանդավոր աշխատուժի ձերբակալումը: Ռամզեսը սերտորեն զբաղվում էր ճարտարապետությամբ: Նա կառուցում էր տաճարներ, զարդարում դրանք, և ինքնուրույն արձաններ էր կառուցում:

Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամզեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական  աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում: Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում: Ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։ Տաճարներ է կառուցել  Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝  Ասուան  քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն,  Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։

Ռամզես II-ի մարմինը սկզբնապես թաղվում է Թագավորների հովտում, KV7 դամբարանում, բայց դամբարաններ թալանողների պատճառով, վերաթաղվում է չորս անգամ։ Սկզբում տեղափոխում են հոր՝ Սեթի I-ի դամբարան, որը հետագայում թալանվում է, հետո վերաթաղում են Իմհալի թագուհու դամբարանում, սակայն այն ևս թալանում են, հետո տեղափոխում են Ամենհոտեպ I-ի դամբարան։ Հետագայում քուրմերը Ռամզեսի մումիան, թալանված մյուս փարավոնների մումիաների հետ, թաքցնում են Հերիհոր ժայռափոր թաքստոցում այժմյան Դեյր էլ-Բահարիում: XIX դարի կեսերին այդ թաքստոցը հայտնաբերվում է արաբական դամբարաններ թալանողների կողմից, որոնք այդտեղի հարստությունը մաս–մաս սկսում են վաճառել եվրոպացի զբոսաշրջիկներին , ինչն էլ գրավում է եգիպտական իշխանությունների ուշադրությունը։ Արդյունքում փարավոնի լավ պահպանված մումիան հայտնաբերվում է 1881 թ. և հասանելի է դառնում գիտությանը։

Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին:281338400.9800032_a

  • Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:
  • Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:
  • Հետաքրքիր փաստ. հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:
  • Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:
  • Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:
  • Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հուղարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:
  • Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:
  • Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:
  • Մինչ այսօր անհայտ է, թե ով է կոտրել Սֆինքսի քիթը: Սֆինքսի պատկերը` թվագրված 1737 թվականին, ներկայացվում է արդեն առանց քթի: Միայն 60 տարի անց է Նապոլեոնն իջել Եգիպտոս: Նրա զինվորները Սֆինքսի վրա էին մարզվում թնդանոթների հրաձգությամբ: Ներկայում միայն մեկ անձի անուն է հայտնի, ով վնաս է հասցրել Սֆինքսին: Դա Սաիմ-ալ-Դահրն է: Այս բարբարոսին մահվան են դատապարտել եւ կախել 1378 թվականին:
  • Երեխաները հին Եգիպտոսում մինչեւ դեռահասության հասնելը որեւէ հագուստ չէին կրում: Կլիման այնքան տաք էր, որ հագուստը բացարձակապես անհրաժեշտություն չէր: Կանայք, որպես կանոն, հագնում էին շրջազգեստներ, իսկ տղամարդիկ` միայն կիսաշրջազգեստներ:

Աղբյուրներ

Ռամզես II (Մեծ)

Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

Рамсес II, Величайший Египетский Фараон

Рамсес II — Величайший фараон

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s