Թթուներ

FG14_08-w1600Ի՞նչ թթուներ կան բնության մեջ և մեր կենցաղում ։

Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ՝ կիտրոնաթթու (կիտրոնի բաղադրության մեջ), խնձորաթթու (խնձո ի մեջ), կաթնաթթու (թթված կաթի բաղադրության մեջ), քացախաթթու (առաջանում է խաղողը թթվեցնելիս)։ Թթուներ կան նաև կենդանիների օրգանիզմերում. այսպես՝ մկանների աշխատանքի ժամանակ գոյանում է կաթնաթթու, ստամոքսահյութի բաղադրությունում առկա է աղաթթու և այլն։

Բնության մեջ հանդիպող թթուներից բացի՝ կան նաև քիմիական գործարաններում լաբորատորիաներում ստացվող թթուներ։ Դրանցից են աղաթթուն (HCl), ծծմբական թթուն (H2SO4), ազոտական թթուն (HNO3), ֆոսֆորական թթուն (H3PO4)։

Թթուները բարդ նյութեր են, որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

Ինչպե՞ս է պետք  վարվել թթուների հետ։

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF: 
Ծծմբական թթուն (H2SO4) յուղանման, մածուցիկ, անհոտ նյութ է, ջրի հետ խառնելիս անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Ուստի ծծմբական թթուն նոսրացնելիս հարկավոր է թթուն բարակ շիթով լցնել ջրի վրա և խառնել։ Հակառակը՝ ծծմբական թթվի վրա ջուր լցնելը, շատ վտանգավոր է։ Ջուրը կարող է եռալ, և թթվի կաթիլները կցայտեն լցնողի դեմքին։
Եթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

Սովորել  մի քանի թթվի անվանում և քիմիական բանաձև:

  • Աղաթթուն (HCl),
  • Ծծմբական թթուն (H2SO4),
  • ազոտական թթուն(HNO3),
  • ֆոսֆորական թթուն (H3PO4)։
  • կիտրոնաթթու (կիտրոնի բաղադրության մեջ),
  • խնձորաթթու (խնձորի մեջ),
  • կաթնաթթու (թթված կաթի բաղադրության մեջ),
  • քացախաթթու (առաջանում է խաղողը թթվեցնելիս)։

Պատրաստել տեղեկություն  թթուների  մասին։ Հրապարակել բլոգում։

Թթուների մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s