Հեռավոր մի քաղաքում ապրում էր փոքրիկ տղա, որը շատ էր սիրում ժպտալ: Նա ժպտում էր, երբ նրան սիրում էին և ժպիտով էր պատասխանում, երբ նեղացնում էին: Անկախ իրավիճակից նա միշտ ժպտում էր և ամեն ինչ տեսնում էր պայժառ գույներով:
Բայց մեկ օր նա որոշեց չժպտալ և հիվանդացավ: Օրեր շարունակ ջերմությունը չէր իջնում, իսկ երբ բացում էր աչքերը, տեսնում էր տխուր գույներով պատկերներ: Նրան դա դուր չեկավ և նա ժպտաց: Եվ ի՞նչ պատահեց: Տղան անմիջապես առողջացավ, վերադարձան բոլոր գույները: Այդ օրից նա հասկացավ ժպիտի ուժը: