Այրում

1.Ի՞նչ է այրումը:

Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով:

  1. Հրդեհը հանգցնելու միջոցները: Տեսանյութերով կամ լուսանկարներով նկարագրել,  թե ինչպե՞ս կարելի է հանգցնել հրդեհը:

Կա 2 պայման այրումը ընդհատելու համար՝ ջերմաստիճանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։

  •  Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։
  • Շիկացած մետաղի վրա արգելվում է ջուր լցնել, քանի որ ջուրը կարող է քայքայվել ջրածնի (H2) և թթված նի (O2), որոնց խառնուրդը պայթյունավտանգ է։ Այդ դեպքում հրդեհը չի դադարի, այլ ավելի վտանգավոր կդառնա։
  • Չի կարելի փորձել ջրով հանգց նել վառվող բենզինը, նավթը, յուղը, կերոսինը։ Դրանք ջրից թեթև են և, մնա ով ջրի մակերևույթին, կշարունակ են այրվել:

 

Հրդեհ բռնկվելու դեպքում հրաժեշտ է  այրվող առարկան արագորեն փակել ծածկոցով կամ շորով։ Այդպես արգելում ենք թթվածնի մուտքը, և կրակը հանգ չում է ։

Կրակն առավել արդյունավետ մարելու համար կան հատուկ սարքեր՝ կրակմարիչներ։

  1. Համացանցում որոնել, գտնել և բլոգում գրել հրդեհին վերաբերող նյութ։ Սովորել։

Կենցաղային հրդեհներ:

Ինչպե՞ս կանխարգելել հրդեհը: Պահպանեք հետևյալ կանոնները:

  1. Չի կարելի թողնել գազօջախը հսկողությունից դուրս:
  2. Չի կարելի ծխել անկողնում:
  3. Պարբերաբար պետք է ստուգել հոսանքալարը, ջեռուցման սարքերը և համակարգերը:
  4. Չի կարելի թողնել կրակայրիչները և լուցկին երեխաների համար հասանելի վայրում:
  5. Չի կարելի օգտագործել գազատաքացուցիչներ կամ բուխարիներ վատ օդափոխվող տարածքներում:

Ինչպե՞ս վարվել հրդեհի դեպքում

  1. Եթե նկատել եք հրդեհ գիշերը և չունեք հակահրդեհային համակարգ, ապա վազեք դեպի պատուհանը կամ միջանցք և բղավեք «հրդեհ»՝ ընտանիքի անդամներին և հարևաններին արթնացնելու համար:
  2. Զանգե՛ք 911 հեռախոսահամարով և տվե՛ք հստակ տեղեկություններ հրդեհի վայրի մասին՝ բնակարանի հասցեն, հարկը և համարը:
  3. Եթե հրդեհը բռնկվել է միայն մեկ սենյակում, ապա փակե՛ք դուռը և անջատե՛ք էլեկտրականությունը: Կանչե՛ք հրշեջներին և տարհանե՛ք ընտանիքի անդամներին, իսկ փոքր հրդեհի դեպքում փորձեք մարել այն ինքնուրույն:
  4. Մեծ հրդեհի դեպքում հեռացե՛ք բնակարանից՝ ձեր հետևից փակելով դռները: Այլապես մաքուր օդի հոսքի պատճառով կրակն արագ կտարածվի ամբողջ բնակարանով մեկ:
  5. Տարհանման ժամանակ անհրաշետ է, որ ընտանիքի բոլոր անդամները հավաքվեն մեկ վայրում, քանի որ երեխաները կարող են վախից թաքնվել ինչ-որ տեղ: Միայն երբ բոլորը կհավաքվեն միասին, գնացե՛ք դեպի ելքը:

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s