Աստծո կինը

Ցրտից ցնցվող, ոտաբոբիկ  տաս տարեկան տղան կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի մոտ և առանց կտրվելու նայում էր տաք կոշիկների վրա: Նրան մոտեցավ մի կին և հարցրեց.

 — Իմ փոքրիկ ընկեր, ի՞նչ ես այդպիսի մեծ հետաքրքրությամբ զննում այս ապակու հետևում, ինչի՞ մասին ես մտածում:

— Ես խնդրում եմ Աստծուն, որպեսզի նա ինձ տա մեկ զույգ կոշիկ, — պատասխանեց տղան:

Կինը վերցրեց երեխային ձեռքից և մտավ նրա հետ խանութ: Նա խնդրեց վաճառողին բերել վեց զույգ մանկական գուլպա և հարցրեց, կարո՞ղ է բերել տաք ջրով թաս և սրբիչ: Աշխատողը բերեց  այն ամենը, ինչ խնդրեց կինը:  Նա տարավ տղային խանութի  հետին մասը, հանեց ձեռնոցները, լվացեց երեխայի ոտքերը, չորացրեց սրբիչով: Վաճառողը գուլպաները բերեց: Մեկ զույգ գուլպան կինը հագցրեց տղայի ոտքերին, այնուհետև փորձեց և գնեց նրա համար կոշիկ, խնդրեց փաթեթավորել մնացած գուլպաները և տվեց տղային: Այնուհետև նա շոյեց նրա գլուխը և ասաց.

— Այժմ, անկասկած, շատ ավելի լավ ես քեզ զգում:

Նա պտտվեց, որ գնա: Այդ պահին տղան հասավ նրա ձեռքին և արցունքներով լի աչքերով նայեց և հարցրեց.

— Դուք Աստծո կի՞նն եք:  

Жена Бога

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s