Վ. Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:

Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:

Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Առաջադրանքներ

  • Ինչպես ես հասկանում հետևյալ տողերը՝ Ամենուրեք փնտրիրբարի՛ն ու հենց հայտնաբերեսհանի՛ր լույս աշխարհ իրթաքստոցից:

Այս տողերը ես հասկանում եմ, որ ամեն ինչում պետք է տեսնել բարին և ցույց տալ այն:

  • Ինչու է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել. Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ:

Մարդը կարող է ցույց տալ, որ բարի է, բայց  հոգու խորքում  չար լինի և հակառակը:

  • Փորձիր այս միտքն այլ բառերով արտահայտել՝ Ոչ մեկին մի՛ենթարկվիրբայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:

Մարդ պետք է լինի անկախ բոլորից և ոչ մեկին իրեն չենթարկի:

  • Ի՞նչ ես հասկանում կյանքի ժամեր ասելով:

Կյանքի ժամերը ասելով հասկանում եմ, որ մադու կյանքն այնքան կարճ է, որ ժամեր է տևում:  

  • Հատվածից դուրս գրիր քեզ համար ամենաօգտակար միտքը:

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s