«Անուշ» հանրակրթական նախագիծ

 Tumanyani-Anush-poem@Հ.Թումանյան «Ա՜խ ինչ լավ է»-մեղեդի

1-ին մաս

Միասնական ընթերցում

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,

Ափսո՛ս էդ ծով աչքերին…: –

«Շվիահարների համույթ» մեղեդի

2-րդ մաս

Միասնական ընթերցում՝ 

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

Տղաների խումբ

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։

Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել—թել մազերով.

 Աղջիկների խումբ

— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
— Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

 3-րդ մաս

Միասնական

—Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

Միասնական պարերգ՝ «Զուլո»

Նախանվագ

  • Արևն ելավ կամար, կամար,
  • Զուլոն կապեց ոսկե քամար,
  • Ես կըմեռնեմ քեզի համար:

 

  • Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
  • Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
  • Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Միջնանվագ

  • Ջուխտակ գութան արտ կըբանի,
  • Զուլոն էլե, հաց կըտանի,
  • Աչք ու ունքով մարդ կըսպանի:
  • Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
  • Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
  • Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

 Աղջիկներ շրջանում մի քայլ առաջ են գալիս ուդեմքով կանգնում տղաներին՝ գոյացնելով շրջանշրջանի մեջ

Աղջիկների խումբ
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

Տղաները շրջանը մեծացնում ենաղջիկներըկենտրոնում են մնում:

Միասնական երգ «Ծառի տակին կար կանեմ»

  • Ծառի տակին կար կանեմ,
  • Սիրած յարին քար կանեմ:
  • Սիրել եմ սերն էրեսին,
  • Ծառի տակին կար կանեմ,
  • Անթառամ թերն էրեսին,
  • Սիրած յարին քար կանեմ:

 

  • Նստել ես հատիկ, պատիկ,
  • Ծառի տակին կար կանեմ,
  • Ունքերդ՝ նռան հատիկ,
  • Սիրած յարին քար կանեմ:

 

  • Նոր էկար, բարով էկար,
  • Ծառի տակին կար կանեմ,
  • Կանաչ կալերով էկար,
  • Սիրած յարին քար կանեմ:

 

  • Էրնեկ ես ծառ էղնեի,
  • Ծառի տակին կար կանեմ,
  • Ձեր դռանը բուսնեի,
  • Սիրած յարին քար կանեմ:

 

  • Ծառի տակին կար կանեմ,
  • Սիրած յարին քար կանեմ:

Տղաների խումբ

— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

Միասնական պարերգ՝ «Դե տղերք, պար բռնեցեք»(«Աղջկեք պար բռնեցեք» երգի մեղեդիով)

Նախանվագ

  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի երես գովեցեք։
  • Այ երես, շարմաղ երես,
  • Դու մեզ չթողնես սևերես։
  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի աչեր գովեցեք։
  • Այ աչեր, սիրուն աչեր,
  • Արևի պես փայլուն աչեր։
  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի կռներ գովեցեք։
  • Այ կռներ, ուժեղ կռներ,
  • Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ։
  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի հասակ գովեցեք։
  • Այ հասակ, բարձր հասակ,
  • Քեզ կվայելե դափնյա պսակ։

4-րդ մաս

Միասնական

 Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ—փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Միասնական

Նախանվագ

  • Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա,
  • Լավ օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։
  • Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան,
  • Զուգել են դաշտեր նախշուն գորգերով:
  • Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
  • Վիճակ հանելու աշխույժ երգերով:
  •  Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա,
  •  Լավ օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա:

Համբարձման ծես՝

Նախօրոք պատրաստած  Ծաղկամոր տիկնիկով, աղջիկները երգելով գալիս են կենտրոն,(«Մանի ասեմ ու շարեմ»  ծրագրային տարբերակ):Աղջիկներն իրենց գլխին են դնում ծաղկեպսակները, վերցնում են «Ծաղկամոր» տիկնիկը, Վիճակի սափորը, (որի մեջ կան 7 տարբեր տեսակի ծաղիկներ 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր): Այդ ընթացքում շարունակում են երգել «Հե՜յ, գյուլ եմ» (գրառումը՝ Կոմիտասի) Համբարձման ծիսական երգը:

Նախանվագ

  • Մանի ասեմ ու շարեմ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Լցնեմ տոպրակն ու կարեմ,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Ծաղիկ ունեմ նարընջի,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Տըղա, վեր արի փընջի,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Ոսկին ծալեծալ կուզեմ,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Ծաղիկ ունեմ` ալա յա,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Ալա չի, ալվալա յա,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Արևը կամար-կամար,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Կապել ես ոսկե քամար,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 Հե՜յ գյուլ եմ

 Նախանվագ

  • Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Մանի ասեմ ու շարեմ,
  • Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Լցնեմ տոպրակն ու կարեմ:

 

  • Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Ծաղիկ ունեմ նարնջի,
  • Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Տղա վեր արի, փընջի:

 

  • Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
  • Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Ոսկին ծալեծալ կուզեմ:

 

  • Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Համբարձումը շատ մոտ է,
  • Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Մեր ճամփեքը քարոտ է:

 

  • Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Համբարձում է, գարուն է,
  • Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
  • Մեր վիճակը սիրուն է:

Մասնակիցներից մեկը բացականչում է.

— Հարս, հա՛ն վիճակն ի բարին:

Միասին երգում են Վիճակը հանելու մանիներ

  • Տեսեք վիճակն ինչ կուզի,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Սրտի ուզածըն ինչ ի,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Սարերով ցորեն կուզի,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Արտերով գարի կուզի,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Մեր վիճակը ինչ կուզի,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Օսկի մատանի կուզի,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Վիճակ, վիճակ դուս էլավ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Էս ինչ բարի բախտ ելավ,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 Աղջիկների միասին ընթերցում են վերջին վիճակը

  • — Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
  • Ա՛յ սարի սովոր աղջիկ,
  • Ջիգյարին գյուլլա դիպչի,
  • Ով որ քեզ սիրի, աղջիկ:

Միասնական պարերգ՝  « Համբարձում է, գարուն է»

Նախանվագ

  • Համբարձում է, գարուն է,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Մեր վիճակը սիրուն է,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Էս գիշեր լուսը տեսա,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Իմ յարը դուսը տեսա:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Կայնել ես վարդի հովին,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Քամին տա ծոցիդ մովին:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

 Միջնանվագ

  • Ամեն քեզի տեսնելիս,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Աստված կյանք տա ամենքին,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Ուրախ կլնի էս տարին:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Մանի ասեմ ու շարեմ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Լցնեմ տոպրակն ու կարեմ:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 Միասնական

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:

Պար՝ «Ծղերդի քոչարի»

Միասնական

Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.

Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։

Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար

Պար «Յարխուշտա»

Միասնական

  • ― Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
  • Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր,
  • Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
  • Իմ դարդերի թայ սարե՛ր։
  • Որս եմ՝ բութես ձեզ արած,
  • Ձեր ձորերին, ձեզ արած,
  • Կուզեմ կորչեմ անգյուման,
  • Էս աշխարքից բեզարած։
  • Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ,
  • Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․
  • Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ,
  • Վո՜ւշ քու սիրած սարերին․․․

5-րդ մաս

 Միասնական՝
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

Միասնական պարերգ՝  ֆոլկ-բենդ «էրնեկ ես ծառ էղնեի»

Նախանվագ

  • Էրնեկ ես ծառ եղնեի,
  • Էրնեկ ես ծառ եղնեի,
  • Ձեր դռանը բուսնեի,
  • Ձեր դռանը բուսնեի,
  • Աման, աման, Դերիկո յար:

 

  • Սարեն անցան հավքերը,
  • Սարեն անցան հավքերը,
  • Կիսատ չի մնա սերդ,
  • Կիսատ չի մնա սերդ,
  • Աման, աման, Դերիկո յար:

 

  • Բոյը երկան ու սիրուն,
  • Բոյը երկան ու սիրուն,
  • Հազար էրնակ քու տիրուն,
  • Հազար էրնակ քու տիրուն,
  • Աման, աման, Դերիկո յար:

 

  • Սուն ու գերան քար է պետք,
  • Սուն ու գերան քար է պետք,
  • Սրտով սիրած յար է պետք,
  • Սրտով սիրած յար է պետք,
  • Աման, աման, Դերիկո յար:

 

  • Երկան արտը գարի է,
  • Երկան արտը գարի է,
  • Նշանվելու տարի է,
  • Նշանվելու տարի է,
  • Աման, աման, Դերիկո յար:

Ծրագրում՝

Ծրագրային պարերգեր՝

Համբարձման անուշ գիշեր է

  • Սարի գլխին ամպը ցոլաց,
  • Համբարձման անուշ գիշեր է,
  • Վարդի թփին ցողը մնաց,
  • Իմ յարի նխշուն թշերը:

Կրկնակ.

  •  Համբարձման անուշ գիշեր է,
  •   Իմ յարի նխշուն թշերը,
  •   Իմ յարի նխշուն թշերը,
  •   Համբարձման անուշ գիշերը:

 

  • Երգդ երգե հոտաղ տղա,
  • Համբարձման անուշ գիշեր է,
  • Պար եմ բռնե, հետս խաղա,
  • Իմ յարի նխշուն թշերը:

 

  • Մեր սարերի սիրուն ծաղիկ,
  • Համբարձման անուշ գիշեր է,
  • Սիրտս մտար հատիկ – հատիկ,
  • Իմ յարի նխշուն թշերը:

 

  • Վանքի ձորում ծաղիկ շատ կա,
  • Համբարձման անուշ գիշեր է,
  • Հորոտ – մորոտ, նարգիզ, լալա,
  • Իմ յարի նխշուն թշերը:

Վիճակի երգ — Շիրակի տարբերակ

  •  Համբարձում է, գարուն է,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Մեր վիճակը սիրուն է,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Էս գիշեր լուսը տեսա,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Իմ յարը դուսը տեսա:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Կայնել ես վարդի հովին,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Քամին տա ծոցիդ մովին:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Ամեն քեզի տեսնելիս,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Աստված կյանք տա ամենքին,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Ուրախ կլնի էս տարին:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Մանի ասեմ ու շարեմ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Լցնեմ տոպրակն ու կարեմ:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մանի ասեմ ու շարեմ

  • Մանի ասեմ ու շարեմ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Լցնեմ տոպրակն ու կարեմ,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Ծաղիկ ունեմ նարընջի,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Տըղա, վեր արի փընջի,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Ոսկին ծալեծալ կուզեմ,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Ծաղիկ ունեմ` ալա յա,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Ալա չի, ալվալա յա,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Արևը կամար-կամար,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Կապել ես ոսկե քամար,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Սարեն կըգա ձիավոր,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Մեր տունը չարդախավոր,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

 

  • Հըրես եկավ իմ աղբեր,
  • Ջան, ծաղիկ, ջան, ջան,
  • Երեք օրվա թագավոր,
  • Ջան, վիճակ, ջան, ջան:

Տեսեք վիճակն ինչ կուզի

  • Տեսեք վիճակն ինչ կուզի,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Սրտի ուզածն ինչ ի,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Սարերով ցորեն կուզի,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Արտերով գարի կուզի,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Մեր վիճակը ինչ կուզի,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Օսկի մատանի կուզի,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Վիճակ, վիճակ դուս էլավ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Էս ինչ բարի բախտ ելավ,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Վիճկի վրեն լուս էլավ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Էս ինչ սիրուն բախտ ելավ,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Վիճակ, վիճակ դուս էլավ,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Վիճկի վրեն լուս էլավ,
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Վիճկիս անուն աբրշում,
  • Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
  • Գյադա – գյուդեն վիճկի շուն:
  • Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
  • Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
  • Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով. — Հարս, հան վիճակն ի բարին:)

Դե տղերք, պար բռնեցեք

  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի երես գովեցեք։
  • Այ երես, շարմաղ երես,
  • Դու մեզ չթողնես սևերես։

 

  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի աչեր գովեցեք։
  • Այ աչեր, սիրուն աչեր,
  • Արևի պես փայլուն աչեր։

 

  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի կռներ գովեցեք։
  • Այ կռներ, ուժեղ կռներ,
  • Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ։

 

  • Դե տղերք պար բռնեցեք,
  • Անուշի հասակ գովեցեք։
  • Այ հասակ, բարձր հասակ,
  • Քեզ կվայելե դափնյա պսակ։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s